Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներն այցելել են օկուպացված Արցախի Բերձոր, Ակնա և Շուշի քաղաքներ

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը իր X սոցիալական ցանցում գրառում է հրապարակել Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցը օկուպացված Արցախի Բերձոր քաղաք:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Մենք Բերձոր այցելեցինք դիվանագիտական կորպուսի հետ միասին։ Մենք վայրէջք կատարեցինք Բերձորի օդանավակայանում, վաղը ծրագիրը կշարունակենք Շուշիում և Ակնայում։ Ակնա-Բաքու գնացքով կվերադառնանք Բաքու»,-նշել է Հաջիևը: