Թրամփն ու Էրդողանը փորձել են գաղտնի բանակցություններ կազմակերպել Իրանի հետ

ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Թայիփ Էրդողանը փորձել են գաղտնի բանակցություններ կազմակերպել Իրանի հետ՝ Իսրայելի և Իրանի միջև լարվածության շարունակական սրման ֆոնին, հայտնում է Axios-ը։
«Սակայն բոլոր ջանքերը ձախողվել են, երբ սպանվելու վախից թաքնված Իրանի գերագույն առաջնորդի հետ հնարավոր չի եղել կապ հաստատել, որպեսզի նա հավանություն տա այդ ծրագրին», – նշվում է հոդվածում: