ՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմով
Մշակույթ

Օպերայի բակում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի գերեզմանոցի տարածքը շատ հաճախ ծածկվում է աղբակույտով (լուսանկարներ)

Օպերայի բակը Երևանի ամենագեղեցիկ ու մարդկանց ամենասիրելի վայրերից մեկն է։ Այդ տարածքը գրեթե միշտ մարդաշատ է, որտեղ զբոսնում են օտարերկրացի զբոսաշրջիկները, երևանցիներն ու Երևանը բացահայտողները։

Քչերն են նկատել, որ Օպերային կից գտնվում է հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի գերեզմանոցը։ Գերեզմանը գտնվում է Օպերայի հարակից սրճարանների թիկունքում ու շատ ժամանակ այդ տարածքը վերածվում է աղբակույտի, քանի որ տարածքում քչերը գիտեն, որ այդ վայրում է հանգչում հայ մեծ կոմպոզիտորի աճյունը։ Մինչ օրս երաժիշտներն ու մտավորականները շարունակում են քննարկել, թե արդյո՞ք պետք է Սպենդիարյանի աճյունը մնա այդ տեղում, թե պետք է վերահուղարկավորվի Կոմիտասի անվան պանթեոնում։

spendiaryan

Երբ 1928 թվականի մայիսի 7-ին մահացավ Ալեքսանդր Սպենդիարյանը, Ժողկոմխորhի հրամանով կազմվեց կառավարական հանձնաժողով, որը բաղկացած էր 18 անդամից։ Կառավարական այդ հանձնաժողովի մեջ էին Ավետիք Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Թամանյանը և այլք, ու այդ կառավարական հանձնաժողովն էլ որոշում ընդունեց, որ կոմպոզիտորը պետք է հուղարկավորվի հենց Օպերայի բակում, որն այդ ժամանակ դեռ չէր կառուցվել: Հուշագիրներից ոմանք էլ պատմում էին, որ Ալեքսանդր Թամանյանն ամեն անգամ կարգի էր բերում իր ընկերոջ՝ կոմպոզիտորի գերեզմանն ու ծաղիկներ տնկում։

alexandr-spendiaryan3
Այդ տարիներին Օպերայի տարածքը Երևանի գլխավոր մշակութային վայրերից մեկն էր , սակայն հիմա պատկերը մի փոքր այլ է։ Օպերայի տարածքում ժամանցային վայրեր են, սրճարաններ։ Մարդիկ գալիս են այդտեղ ոչ թե մշակութային կյանքով ապրելու, այլ զվարճանալու ու տրամաբանորեն մի շարք մտավորականների մտահոգությունը տրամաբանված է։

alexandr-spendiaryan2

NEWSPRESS.am-ի հետ զրույցում տարածքում բնակվող 68-ամյա Արմեն Սիմոնյանն ընդգծեց, որ մի քանի անգամ ինքն անձամբ է մոտեցել գերեզմանին ու տեսել, թե ինչ աղբակույտ է հավաքված այդ տարածքում։

alexandr-spendiaryan1

«Նույնիսկ Օպերայի տարածքի բնակիչները չգիտեն, որ կոմպոզիտորն էստեղ է թաղված։ Գիտեն միայն տարեցները, որոնցից քչերն են կենդանի մնացել։ Մեր ջահելներն էլ չգիտեն նույնիսկ, թե ով է եղել Սպենդիարյանը, ինչ մնաց իմանան, թե որտեղ է թաղված։ Ես կուզենայի, որ կոմպոզիտորին տեղափոխեն Կոմիտասի անվան պանթեոն, քանի որ Օպերայի տարածքում հիմա խայտառակություն է»։

alexandr-spendiaryan

Ա․ Սիմոնյանն ընդգծեց, որ ժամանակին Կոնսերվատորիայի տարեց դասախոսներից մեկը միշտ գալիս էր ու ծաղիկներ դնում մեծ կոմպոզիտորի շիրիմին, սակայն վերջին շրջանում չի երևում նա։

NEWSPRESS.am Culture