Դոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաները

«Շեֆ, առաջադրանքը կատարված է, մուտքն ազատ է․․․»․ Դավիթ Հարությունյանը գոհացրեց Սերժ Սարգսյանին ու օրհնվեց գործադիրի կողմից

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը գոհ է, որ կառավարության նիստերն այսուհետ լրագրողների համար փակ են լինելու։ Նա կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, թե ինքը չի փոշմանել նման որոշման համար։

«Ընդհանրապես որևէ քայլ, որ կատարում եմ, ես գիտակցում եմ, որ կարող եմ արժանանալ քննադատության, այնուամենայնիվ, փորձում եմ անել այն, ինչը, իմ կարծիքով, կօգնի, որ քննարկումները լինեն ավելի խոր, ավելի բովանդակալից, արդյունքում ավելի որակյալ որոշումներ ընդունվեն»։

Թե իրականում ինչ նկատի ունի Դավիթ Հարությունյանը «բովանդակալից ու խոր քննարկումներ» ասելով՝ հայտնի են իրեն և ՀՀԿ «բարձրյալին», ում հրահանգով էլ թերևս այսուհետ լրագրողները հնարավորություն չեն ունենա հետևել նիստերին ու տեսնել, թե ինչպես են գործադիր մարմնի ղեկավարները «չորանում» նույն այդ «բարձրյալի» նսեմացնող հայացքից ու խոսքերից։

Այս առումով կառավարության համար թերևս տեղին էր փակել նիստերը, քանի որ Սերժ Սարգսյանը` որպես վարչապետ, հազիվ թե գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ շփվի ի պաշտոնե, և հավանաբար, շատ կլինեն նաև դիտողություններ։ Ու նախարարությունների ղեկավարները, փաստորեն, ծպտուն չէին կարող հանել վարչապետի առաջ ու մուննաթ գալով՝ լեզվակռվի մեջ մտնել Սերժ Սարգսյանի հետ, ինչպես մյուս վարչապետների օրոք էր լինում։ Բայց, որ կարող էր իրենց համար ավելի սարսափելի լինել, նրանց նվաստացումը հանրայնացվելու էր, դառնար քննարկման թեմա և գուցե նաև ի չարս օգտագործվեր իրենց իսկ դեմ։

Դա մի կողմից։ Մյուս կողմից էլ՝ հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանը հանրային ղեկավար չէ, ուստի պետք էր նման բան սպասել։ Նա միշտ էլ խուսափում է բաց բանավեճերից, քննարկումներից ու հատկապես ԶԼՄ-ների հետ ճակատ առ ճակատ հանդիպումից։ Լրագրողները պետք է հետևեն նրա ձայնային տոնայնությանը, ելևէջներին, դեմքի միմիկաներին, ժեստերին՝ հրապարակելով այդ ամենը։ Դա Սարգսյանին հաստատ պետք չէր։

Ու հիմա կլինի այնպես, ինչպես «հին ու բարի օրերում»։

Լրագրողները կնստեն, գուցե միմյանց հետ մտքեր փոխանակելով ու զրուցելով՝ կսպասեն, թե ում է այդ օրը կառավարությունը «գործուղելու» ներքև՝ պատասխանելու իրենց հարցերին։

Այսինքն՝ սա կլինի կառավարության հետքայլը, որից մի քանի տարի առաջ անցում կատարեց և սկսեց իրեն ավելի ցիվիլ դրսևորել։

Ու թքած, թե այս ամենը հետքայլ է կամ վերադարձ է նախորդին․ կարևորը, որ այս վիճակը գոհացնում է երկրի այսօրվա ղեկավարին, ով կլինի նաև վաղվա ղեկավարը, գոհացնում է նրան հնազանդվողներին, ովքեր չեն կաշկանդվի լրագրողների տեսախցիկներից ու հանգիստ կընդունեն իրենց ուղղված լուտանքները, և իհարկե գոհացնում է նաև Դավիթ Հարությունյանին, որովհետև իրեն հաջողվել է գոհացնել Սերժ Սարգսյանին ու «օրհնվել» գործադիրի կողմից։ Ու հիմա կարող է հանգիստ զանգել ու զեկուցել․ «Շեֆ, առաջադրանքը կատարված է, մուտքն ազատ է․․․»:

NEWSPRESS.am