Եթե սիրո և համերաշխության մասին ենք խոսում, ցանկալի է՝ բիզնեսի խաղի նոր կանոնները տեսանելի դարձնեն (տեսանյութ)
ԱԱԾ-ն կոռուպցիոն մեխանիզմները նոր չբացահայտեց, և դրանք վաղուց էին գործում։ «Անդրադարձ» մամուլի ակումբում անդրադառնալով ԱԱԾ ձերբակալություններին՝ իր տեսակետը հայտնեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը։
«Այնպես չի, որ ԱԱԾ-ն սեփական հետաքննությունների հիման վրա է ձերբակալություններ իրականացնում։ Հավելյալ կարող է լինել թվերը, բայց դրանք եղել են։ Ու կարևոր է, որ գործի ինստիտուտ, որի միջոցով հանրությանը տեսանելի լինի այդ ամենը և ոչ թե նման ձևով։ Ի վերջո, սրանով բիզնեսը չի մաքրվում, հարկավոր է նրանց ժամանակ տալ ինքնամաքրվելու»,- ասաց տնտեսագետը։
Նրա խոսքով՝ եթե սիրո և համերաշխության մասին ենք խոսում, ցանկալի է, որ բիզնեսի խաղի նոր կանոնները տեսանելի դարձնեն։
Մանրամասները՝ տեսանյութում.