Նիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչել
Հասարակություն

Վարդենիսի հիվանդանոցը կփակվի․ ծախսերը կկրճատվեն՝ գործազրկության հաշվին․ նոր նախարարները կշարունակեն նախորդների գործը

«Վարդենիսի հիվանդանոց» ՓԲԸ-ն լուծարման եզրին է։ Դեռ նախորդ կառավարության ժամանակ կայացվել է որոշում, ըստ որի՝ Վարդենիսի հիվանդանոցը կլուծարվի և կմիանա զինվորական հոսպիտալին։ Այս երկու բժշկական հաստատությունները գործում են մեկ տարածքում։

Հիվանդանոցը փակելու հանգամանքը պատճառաբանվում է նրանով, որ այն շահութաբեր չէ, աշխատում է վնասներով և բավականին պարտքեր ունի։ Այդ իսկ պատճառով հիվանդանոցում չեն կատարվել նաև շինարարական աշխատանքներ արդեն երկար տարիներ, և այսօր շինությունը նաև բարեկարգման կարիք ունի, ինչը ցածր շահութաբերության պարագայում անիրատեսական է։

Այսօր՝ հունիսի 22-ին, Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ուղեկցությամբ հիվանդանոց է այցելել Պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանը։ Վերջիններս հորդորել են աշխատողներին, որ կրճատումների հետ կապված մտավախություն չունենան։

Վարդենիսի հիվանդանոցում այսօր կա 90 աշխատող և այն ունի 60 մահճակալի հնարավորություն։ Մոտ 10-15 տարի առաջ հիվանդանոցի բոլոր մահճակալները մշտապես զբաղված էին լինում, այժմ կապված արտագաղթի և մի շարք այլ խնդիրների հետ, հիվանդներ քիչ են լինում։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ նույնիսկ գիշերային հերթափոխության անհրաժեշտություն է լինում, սակայն դա այնքան էլ հաճախ չի լինում։

Բայց այստեղ արդեն խնդիրը սա չէ․․․ 

Որքան էլ պատկան մարմինները վստահեցնում են, թե կրճատումներ չեն լինի, այնուամենայնիվ, NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվողներ կլինեն։ Որոշ տեղեկությունների համաձայն էլ՝ խոսք կա, որ աշխատանքից կազատվեն հիվանդանոցի գրեթե բոլոր բուժաշխատողները։

Սա իր հերթին․․․

Մյուս կողմից էլ՝ Պաշտպանության նախարարը թեև վստահեցրել է, որ հիվանդանոցը հոսպիտալին միացվելուց հետո կատարվելու է շենքի բարեկարգում, սակայն սա ևս քիչ հավանական է թվում։

Մեզ հետ զրույցում, աշխատողներից մեկը խնդրի շուրջ հայտնեց իր մտահոգությունը․ «Հիշո՞ւմ եք, թե ոնց էր Պաշտպանության նախարարությունը զինվորների համար 1000 դրամ հավաքում․ հիմա, եթե նախարարությունն ընկած փող է մուրում, էդ ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով ա վերանորոգելու շենքը»,- հարցրեց նա՝ նշելով, որ եթե կարող էր վերանորոգել, ապա պետք է մինչ այդ աներ ու հիմա բուժհիմնարկների միացման հիմնական նպատակը, ըստ մեր զրուցակցի, աշխատողներից ու ավելորդ ծախսերից ազատվելն է։ Այլ կերպ ասած՝ ծախսերը կկրճատեն՝ գործազրկության հաշվին։

Թե այս վարկածներից որն է ավելի արժանահավատ, փորձեցինք պարզել Առողջապահության նախարարությունից։ Մեզ խոստացան պատասխանել անմիջապես, երբ ձեռքի տակ կլինեն հիվանդանոցի փակման հետ կապված բոլոր հիմնավորումները։ 

NEWSPRESS.am-ն խնդրի շուրջ նախարարության պարզաբանումը կհրապարակի, երբ այն կստանա։ 

Հ․Գ․ Հիվանդանոցի՝ հոսպիտալին միացնելու նախագիծն առաջարկել է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, որն ընդունվել է Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանի կողմից։ Ասել է թե՝ նոր նախարարներ Տոնոյանն ու Թորոսյանը շարունակում են նախկին կառավարության մարտավարությունը։