Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե Հովհաննիսյան
Հասարակություն

Շոգի դեմ պայքարի ինտենսիվ տարբերակի փոխարեն՝ Էջմիածնում որոշել են փակել մանկապարտեզները. արդյո՞ք պատճառը շոգն է (ֆոտո)

NEWSPRESS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Էջմիածնի քաղաքապետարանը հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 20-ը մանկապարտեզներում ստիպված է հայտարարել արձակուրդ: Այս մասին հայտնել էր Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը: 

Թեև քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի հայտարարության մեջ նշված էր, որ Էջմիածնում հարցված1194 ծնողից դեմ է արտահայտվել ընդամենը 25-ը, սակայն մեր խմբագրություն արդեն իսկ բավականին մեծ թվով ծնողներ են զանգահարել, ովքեր խնդրել եմ բարձրաձայնել խնդիրը:

Բացի այդ, Գասպարյանի հայտարարության ներքո ևս կային մեկնաբանություններ, որոնցից ակնհայտ էր դառնում որ ծնողների մեծ մասը դժգոհ է այդ որոշումից: Նրանցից ոմանք պնդում են, որ իրենց ոչ ոք ոչինչ չի հարցրել, այլ միայն զգուշացրել են, որ հուլիսի 23-ից մանկապարտեզ չբերեն երեխաներին:

Չենք քննարկում այն, որ մանկապարտեզները հենց նրա համար են, որ հատկապես աշխատող ծնողները կարողանան կազմակերպել իրենց աշխատանքային օրը: Այս առումով, թերևս, ճիշտ չէ և օրինական չէ մանկապարտեզները մեկամսյան արձակուրդ ուղարկելը:

Մյուս կողմից էլ՝ հարկ է նկատել, որ եթե այս արձակուրդի պատճառն իսկապես շոգն է, ինչպես նշվում է հայտարարության տեքստում, ապա այս դեպքում ևս կան լուծումներ: Ամռանը շոգ է ոչ միայն մանկապարտեզում, այլև բնակարանում, սակայն մարդիկ գտնում են տարբերակներ, ինչպիսիք են, օրինակ, օդորակիչները: Բայց եթե գտնվեն ծնողներ, ովքեր դեմ կլինեն օդորակիչներին, ապա այս դեպքում ևս կան տարբերակներ: Օրինակ, Երևանի շատ մանկապարտեզներում կազմակերպվում են «ամառային ջրային կոփիչ միջոցառումներ»:

Սա, իհարկե, աշխատատար է և ջանքեր է պահանջում, սակայն մանկավարժի պարտավորություններն ստանձնած ցանկացած դաստիարակ պետք է որ խնդրին գիտակցումով մոտենա և պարտաճանաչորեն անի իր գործը՝ առանց որևէ պատճառաբանության: Մի խոսքով՝ տարբերակներ կան... Իհարկե, կրկնում ենք՝ եթե իսկապես խնդիրը շոգի մեջ է...

Կասկածներ կան, որ մանկապարտեզների երեխաներին տուն ուղարկելն ամենևին էլ կապված չէ շոգի հետ: Համենայն դեպս, ծնողները նման մեկնաբանություններ են թողել.

Նունե Վարդանյան.  «Աշխարհում ամենից լավ բանը անկեղծությունն է, իսկ դուք անկեղծ չեղաք։ Չասեցիք, որ հայտնի պատճառներով խաթարվել է մանկապարտեզին սնունդ մատակարարելու գործընթացը ու այն նորից վերսկսելու համար ժամանակ է պետք... փոխարենը պատճառաբանեցիք շոգը։ Հավատացեք, անկեղծությունը ավելի կգնահատվեր»:

Մարգարիտա Խաչատրյան. «Ես 14 մանլապարտեզի ծնող եմ և ասեմ, որ իմ կարծիքը չեն հարցրել որոշում կայացնելիս։ Դրա համար էլ, Ձեր թույլտվությամբ, կարծիքս էստեղ կգրեմ։ Ես կարծում եմ, որ նոր հաճախել սկսած բալիկին արձակուրդ տալն այնքան էլ լավագույն որոշում չէ։ Հունիսից հաճախող երեխայի համար, ով նոր-նոր սկսում է ադապտացվել մանկապարտեզին, մի ամիս արձակուրդից հետո սպասվում է ադատպացիայի նոր ալիք, որն իր հետ բերելու է սթրես, լացուկոծ, ռեժիմի կրկնակի փոփոխություն (որը բալիկները չեն սիրում): Եթե էդքան անհրաժեշտ էր արձակուրդը, այն պետք է կազմակերպվեր նախքան ընդունելությունը, ասենք՝ հունիսին, երբ նախկին խումբն ավարտած կլիներ, անձնակազմը կհանգստանար և հուլիսից կընդուներ նոր խումբ... այս որոշմամբ ընդամենը երեխաներին կրկնակի սթրեսի եք ենթարկում, ու ես, որպես ծնող, շատ մտահոգված եմ, թե իմ բալիկը մի ամիս հետո ոնց կկարողանա նորից հարմարվել մ-պարտեզին»։

Մեկ այլ ծնող էլ, ով որպես ֆեյսբուքյան օգտատեր հանդես է եկել Հպարտ էջմիածինցի անվան տակ, գրել է, որ սա օրենքի կոպիտ խախտում է.

«Սենց որ գնա, Էջմիածինը օր-օրի հետ կգնա, ով ինչ ուզում՝ անում ա... մեր սիրելի վարչապետը պետք է ուշադիր լինի, անգամ խոսակցություններ են պտտվում, որ գործող քաղաքապետը պետք է մնա որպես քաղաքապետ: Այսինքն մեր երկրում էլի նախօրո՞ք են որոշում, ոչինչ չի՞ փոխվել»: