Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմեր
Հասարակություն

«Թագավորը մերկ է»՝ ասող չկա․ Գեղարքունիքի մարզպետն ու առողջապահության նախարարը «հանվել են» բոլորի առաջ (տեսանյութ)

Երբ վարչապետն այլակարծության ու ազատ խոսքի համար Հանրապետության հրապարակի հարթակից մատ էր թափ տալիս բոլորի վրա ու սպառնում, թե՝ տեսե′ք, ԱԱԾ-ն ձեր դուռն էլ չթակի, նա դա ինքնանպատակ չէր անում։ Նրա նպատակն է քողարկել իր կառավարության ներկայացուցիչների բացերը։

Իրականում բացթողումներն այնքան շատ են, որ դրանց մասին բարձրաձայնելն իսկապես կարող է դիտարկվել որպես «հանցագործություն», որն արժանի է ԱԱԾ-ի ուշադրությանը։

Ու որպեսզի ԱԱԾ-ն մեր դուռն էլ չթակի՝ խոսենք ո՛չ թե գործից, այլ պահվածքից։

Հին իշխանության օրոք, ամառվա դեռ սկզբին, բոլոր լրագրողներն ակտիվ սկսում էին հարցազրույցներ պատգամավորների, նախարարների ու մարզպետների հետ, որպեսզի իմանան, թե որտեղ են հանգստանում նրանք և սկսում էին քննադատել, եթե նրանք իրենց հանգստյան ծախսերի մեջ շռայլ էին լինում։

Նոր իշխանության դեպքում՝ հարցումների կարիք չկա՝ մի կողմից մատ են թափ տալիս, մյուս կողմից էլ ծախսերի շռայլության մասին թեև տվյալներ չեն տալիս, բայց փոխարենը ֆեյսբուքյան, բառի բուն իմաստով, բաց լայվերով, իշխանության ներկայացուցիչները հանրության աչքի առաջ են։ 

Օրինակ՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակել է, թե ինչպես են ինքը և Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը բաց մարմնով (կիսամերկ) շրջում Սևանի ափին ու լողանում։

Չէ՛, իհարկե՛ հասկանալի է պաշտոնյաների անմիջական շփումը հասարակության հետ, բայց մերկ ու տձև մարմինն ի ցույց դնել հասարակությանը, կարծում ենք՝ հարիր չէ ոչ մի իրեն հարգող մարդու, առավել ևս՝ պաշտոնյայի։

Հատկապես Գեղարքունիքի մարզպետի դեպքում, տհաճ է, թե ինչպես է նա իր հաստափոր կազմվածքով շրջում ափին ու ինքնագոհ քորում կլոր փորը։

Իհարկե, կլինեն նաև ոմանք, ովքեր արտառոց ոչինչ չեն տեսնի մարզպետի պահվածքի մեջ ու կասեն, թե՝ ի՞նչ անենք, մարդը գնացել է հանգստանալու, հո շորերո՞վ չէր լողալու։ Բայց այս քննադատության համար առաջինը թող քար նետեն նրանք, ովքեր ղեկավարելով մի ամբողջ հաստատություն՝ մերկ կքայլեն իրենց աշխատողների դիմաց, կնկարահանեն դա ու կհրապարակեն սոցցանցում՝ անկախ այն բանից, թե որտեղ են գտնվում։

Մյուս կողմից էլ՝ գուցե նախարարն ու մարզպետն այդքան «դուխով» մերկ շրջել են լողափի՞ն, քանի որ վստահ են եղել, որ «Թագավորը մերկ է» ասող չի լինի․․․ 

Արմինե Մկրտումյան