Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի քրոջ դին հայտնաբերվել է Դավիթաշեն կամրջի տակ. Shamshyan.com (ֆոտո)
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն կամրջի տակ դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, hայտնաբերված դին, ըստ դատաբժշկի, կլինի 40-45 տարեկան կին, ում ինքնությունը ոստիկանությունը պարզում է։
Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Կայքի տեղեկութուններով՝ մահացածը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 45-ամյա Լուիզա Խաչատրյանն էր, ով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ քույրն է, ով մասնագիտությամբ բժշկուհի էր և աշխատում էր հանրապետությունում հայտնի ծննդատներից մեկում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում