Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցում
Հասարակություն

Բանակի կողմից կրակած պարկուճները կեղծվել են, բայց Քոչարյանն իրավունք ունի հրաժարվել ցուցմունք տալուց․ ՀՔԾ պետ

Հարցաքննումը չի կարող լինել ինքնանպատակ, այսինքն՝ անձը կանչվում է հարցաքննության, երբ կան նրան տրվելիք հարցեր։ Այսպես պատասխանեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների այն հարցին, թե քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն ինչո՞ւ Մարտի 1-ի գործով չի կանչվել հարցաքննության դեռ իր պաշտոնավարման ժամանակ։

ՀՔԾ-ի պետը նկատում է, որ նրան կարող էին հարցաքննել՝ ելնելով հանգամանքերից, իսկ այն ժամանակ, երբ նա դեռ պաշտոնավարում էր, ՀՔԾ-ին հայտնի չէին այդ հանգամանքները և հարցաքննության անհրաժեշտություն չկար։ Հարցին, թե կներգրավվի՞ գործում Վահագն Հարությունյանը՝ որպես մեղադրյալ, Սասուն Խաչատրյանը պատասխանեց․

«Անձին որպես մեղադրյալ գործում ներգրավելու հիմքն ապացույցների բավարար համակցությունն է, խնդրում եմ ուշադիր լինել՝ ո՛չ ասեկոսեները, ո՛չ օպերատիվ տվյալները, ո՛չ որևէ այլ տվյալներ, այլ միայն քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված հստակ ընթացակարգերով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունն է հիմք տալիս անձին ներգրավել որպես մեղադրյալ։ Կարծում եմ՝ սրանից ավել բան չեմ կարող ասել»։

Սասուն Խաչատրյանը ևս մեկ անգամ պնդում է, որ բանակը ներգրավված է եղել Մարտի 1-ի գործողություններին, սակայն վստահաբար չի հայտարարում, որ գործով նշված կրակված 1000 փամփուշտները հենց զինվորների զենքից են արձակվել։ Ամեն դեպքում, գոնե ՀՔԾ պետի համար,  կասկած չկա, որ բանակի կողմից կրակած պարկուճները կեղծվել են:

«Ես հիմա չեմ կարող ասել, որ հենց այդ 1000 պարկուճն էլ բանակի զենքերն են եղել,  բայց առնվազն 1000 իրեղեն ապացույց հանդիսացող պարկուճ փոխվել է, փոխարինվել են ներքին զորքերի սպառազինության մեջ գտնվող հրազեններից կրակված պարկուճներով: Իրականում այս բացահայտումը շատ կարևոր է, որովհետև փորձ էր արվել ամբողջությամբ կոծկելու ապացույցները և կոտրելու գործի ողնաշարը»,-ասաց Սասուն Խաչատրյանը:

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը չի՞ հարցաքննվելու, հաշվի առնելով այն, որ մինչ այդ նա հայտարարում էր, որ բանակը ներգրավվածություն չի ունեցել, իսկ այսօր այլ հանգամանքներ են ի հայտ եկել, Սասուն Խաչատրյանը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանն այս գործի շրջանակում հրաժարվում է ցուցմունք տալուց, և դա նրա իրավունք է։ Ինչ վերաբերում է մյուս հավանական հարցաքննվողներին, ապա ՀՔԾ պետը, գոնե առայժմ, հրաժարվեց անուններ տալուց և որևէ մեկնաբանություն անելուց։