Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. Ալիև
Հասարակություն

Էդ Սաշիկի տղու թիկնապահը գործին չի՞ խոչընդոտում. կինը պահանջում է ազատ արձակել ամուսնուն, այլապես կխայտառակի կառավարությանը դեսպանատների դիմաց (տեսանյութ)

Երեք անչափահասի մայր Նունե Խաչատրյանն այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնողների թվում էր: Նա պահանջում էր արդարություն իր ամուսնու համար: Վերջինիս՝ Արսեն Խաչատրյանին սույն թվականի հուլիսի 6-ին կալանավորել են, իսկ իրեն անչափահաս երեխայի հետ տարել են ոստիկանության Մաշտոցի բաժին ու, իր իսկ խոսքով, ոչ մարդկային վերաբերմունք ցուցաբերել իր նկատմամբ: 

Ինչ վերաբերում է ամուսնուն, ապա նա կասկածվում է խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի իրացման մեջ:

«Պարսիկներն ապօրինի թմրանյութ են Հայաստան անցկացնում: Ինչ է թե ամուսինս ճանաչում է պարսիկներից մեկին, առնչություն ունեն, քննիչը ներքին համոզմունք է ձևավորում, որ  թմրանյութը բերված ա ամուսնուս համար»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ներկայացրեց Խաչատրյանը:

Առնչությունն իրանցիների հետ կինը բացատրում է այն հանգամանքով, որ ամուսինն օժանդակել է իրանցուն տեղավորվել Հայաստանում, քանի որ վերջինս Հայաստանում տեղանքին ծանոթ չէ: 

Կինը պատմում է, որ իրանցուց, ով գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ, ցուցմունք են կորզել, որ թմրանյութը բերվել է Խաչատրյանի համար, հաջորդ օրը, սակայն, նա փոխել է ցուցմունքը: 

Արդեն շուրջ 5 ամիս է՝ Նունե Խաչատրյանի ամուսինը կալանքի տակ է, իսկ երեխաներին օրահաց է անհրաժեշտ, ինքն էլ վարձով է ապրում: Հիմա ամուսինն առողջական խնդիրներ ունի: Ոչ մի փաստ, ըստ կնոջ, հաշվի չի առնվում: Առաջարկել են գոնե խափանման միջոցը փոխել՝ գրավ կիրառել, սակայն դատարանը մերժել է:

«Երբ որ Սաշիկի տղայի թիկնապահի մեքենայի մեջ 7 կիլոգրամ թմրանյութերը, զենքերը հայտնաբերեցին, գրավով բաց թողեցին, նրանն էլ էր ծանր հանցագործություն: Նշանակում ա՝ նոր Հայաստանում ոչ մի հեղափոխություն չի եղել, նույն բանը, ինչ կա, մնում ա: 5-րդ ամիսն ա՝ քննիչը՝ Ռաֆիկ Խաչատրյանը, չի կարողանում բավարար հիմքեր հայտնաբերել: Ասում են՝ գործին կխոչընդոտի: Ո՞նց ա գործին խոչընդոտելու ձեռնափայտով մարդը: Էդ Սաշիկի տղու թիկնապահը գործին չի՞ խոչընդոտում: Թե՞ պետք ա ամուսնուս նմանները մնան այնտեղ էնքան, մինչև էդ տղայի բերած թմրանյութերը իրացվեն, նո՞ր բաց թողեն»: 

Եթե հարցին լուծում չտրվի, կինը պատրաստվում է ծանրահեղ քայլերի դիմել. «Եթե հանկարծ իմ հարցին լուծում չտրվի, մեր դեսպանատների դիմաց ես խայտառակելու եմ մեր կառավարությանը: Պատրաստվում եմ գնալ ծանրահեղ քայլերի՝ երեք անչափահաս երեխաներիս հետ նստեմ դեսպանատների դիմաց, անգամ անցնեմ հացադուլի»: