Մենք հենց նոր հասանք հիանալի համաձայնության Իրանի հետ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ. ԹրամփՎարդան Ղուկասյանը տեղը չի գտնում. Ինչ է կատարվում նրա հետ. «Իրավունք»Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. «Հրապարակ»Մահացել է Թայլանդի արքայադուստրըԲանակից առողջության հիմքով ազատում են իրենց որդիներին, ուղարկում սպորտի. նոր նախագիծ. «Ժողովուրդ» ՔՊ-ում սրտատրոփ սպասում են. «Հրապարակ»Հղի կնոջ մասնակցությամբ միջադեպի քննությունը կարծես փակուղի է մտել. «Ժողովուրդ»
Վաղ առավոտյան ՔԿ աշխատակիցները խուզարկել են ԲՀԿ թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանը (տեսանյութ)
Նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ–ին ԱԺ մտնել թույլ չտալն է. Իվետա ՏոնոյանՄելոնիի նոր առաջարկը՝ Մոսկվայի հետ բանակցությունների շուրջԱնանյանը ԿԸՀ-ի որոշումներում քաղաքական հաշվարկ է տեսնումԲՀԿ-ից գողացան 5 մանդատով քպ-ն վերականգնում է 3/5 մեծամասնությունը. ՄելիքյանՔՊ-ն կորցրեց 1224 ձայնՈրոշ ընտրատեղամասերում «Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվելՀԱԿ-ը չի ճանաչում ԱԺ ընտրությունների արդյունքները, կոչ է անում ընդդիմությանը չհրաժարվել մանդատներիցՀԱՊԿ երկրները մտահոգված են կիբեռտարածքում աճող սպառնալիքներովԱնվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահՌուսական ՀՕՊ-ը մեկ օրում ոչնչացրել է 67 ԱԹՍ. ՌԴ ՊՆԵրկու նորություն հետընտրական Հայաստանից. Արթուր ԴանիելյանԱՄԷ առաջնորդները շնորհավորել են Նիկոլ ՓաշինյանինԹրամփը հրաժարվել է այս գիշեր Իրանին ռմբակոծելու մտադրությունիցԿամրջի փլուզումից հետո աշխատանքներ են տարվում դեպքի վայրումԿամրջի փլուզումից հետո երթևեկությունը կազմակերպվում է մեկ գոտիով«Գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է․ կան վնասված ավտոմեքենաներՋրամատակարարումը կդադարեցվի. հասցեներՌԴ քաղաքացին «Ford Mustang»-ով բախվել է «Opel»-ին․ «Ford»-ը գլխիվայր շրջվել էՆախազգուշացում․ հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներումՄցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին մեծածավալ աշխատանք կկատարվիԽաչը մեզ հիշեցնում է՝ Աստծո սերը ավելի մեծ է, քան մարդկային մեղքը. Հայր ՌուբենՔննարկվել են Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներըԱռաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում, հնարավոր է կարկուտԱրմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբանՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը. Հայաստանը 107-րդ տեղում էՄԻՊ-ը մասնակցել է քրեակատարողական համակարգի գենդերազգայունության գնահատմանն առնչվող համաժողովինՌուսաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները քննարկել են նավագնացության հարցը ՀորմուզումԵԱՏՄ երկրներ ռուսական գյուղարդյունաբերական արտահանումն աճել է 28%-ովԲուլղարիան պատրաստակամ է ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ. Ռումեն Ռադևի ուղերձը13-ամյա միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորմանԱԱ-2026. Առաջին տուրի հանդիպումների խաղացանկն ու ժամանակացույցըԱղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսինՆիկոլի մեղքը Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ ՇարմազանովԲելգիան վերահաստատում է պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է Հայաստանից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը ՌԴՎառելիքի լցակայանների շահագործումն առանց պահանջներին համապատասխանեցման կհանգեցնի պատասխանատվության․ ՆԳՆԴեռ գլխի չե՞ք ընկել, թե ինչու Արամ Սարգսյանին ստիպեցին «Ուժեղ Հայաստան»-ի դեմ ԿԸՀ-ում բողոք ներկայացնել. ՔաղաքագետՎեց ամսով արգելվեց Հայաստանից ցորենի արտահանումըԸնտանեկան բռնություն գործադրած անձանց վերահսկում կիրականացվի ՀայաստանումԳյումրու1 ժամվա ընթացքում գրանցվել է 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտՀակակոռուպցիոն դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ ՔԿ միջնորդությունըԱմոթ է, երբ պետական մարմինը չի իմանում՝ չի կարող ներկայացնել զրպարտության հայցեր. Փաստաբանը՝ ԿԸՀ հայտարարության մասին
Հասարակություն

Ես ու Շմայսը սխալվենք, կհասկանանք, դու նախարար մարդ. «Կրթության աստված» Արայիկը խայտառակ սխալներով գրառում է արել (ֆոտո)

Կրթության և գիտության նախարարի ժ/պ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը: 

Թվում է՝ արտառոց ոչինչ չկա. ՔՊ-ի 5-րդ համարը, ոգևորված մանդատավոր դառնալու մտքից, էջին է դրել իրենց ցուցակը: Բայց, օ՜, աստվածներ: 1 տասնյակ անուն ազգանունից ու մոտ 20 բառից բաղկացած գրառման մեջ նախարարն 9 տառասխալ է թույլ տալիս: 

Իհարկե, նախարարը կհոխորտա, թե ինքը նման սխալներ չի արել ու հերթական անգամ «ճ կլասսի» կայքերը խաղացել են իր հեղինակության հետ ու «սարքում են գլխին»:

Թերևս չհավատայի էլ գրառման իրական լինելուն, եթե հեղինակը Ֆրանկոֆոնիայի օրերին չիմացած ֆրանսերենը ցույց տալ փորձած Արայիկը չլիներ: Դեռևս թարմ է հիշողությունը, երբ նրա գրառումը հրապարակային խմբագրել էր Դանիել Իոնիսյանը ու գրել, որ «ամոթը չիմանալը չէ, ամոթ է իմանալու իմիտացիա ստեղծելը»: Ու եթե ֆրանսերեն չիմանալն առանձնապես ամոթ չէ, ապա հայերեն չիմանալը, այն էլ՝ Կրթության և գիտության նախարարի համար, ոչ միայն ամոթ է, այլև խայտառակություն անգամ պետության համար: 

Հարությունյանի՝ իմացածով ու չիմացածով ինքնահաստատվելու մեկ այլ դեպք էլ կրկին չի մոռացվել, երբ թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը նախարարի այցի ժամանակ նշել էր, որ պետք է դպրոցներում օտար լեզուների խորացված ուսուցման փորձնական ծրագիր ներդնել, ասաց, որ ինքը խորացված ուսուցմամբ դպրոց է ավարտել, ինչի շնորհիվ լավ է տիրապետում անգլերենին։ Նախարարը ցուցադրաբար խնդրել էր տիկնոջն իր նախորդ խոսքն անգլերենով ասել, որպեսզի համոզվի, որ կինը չի խաբում: Թերևս ինքնահաստատման ձախողված փորձ էր՝ տիկինը վստահաբար տիրապետում էր լեզվին: 

Ու նա Կրթության և գիտության նախարարն է ու, Աստված մի արասցե, վաղվա օրենսդիր: Ողբերգական է պարզապես: Այս մարդը սերունդների՝ գրագետ դառնալու գլխավոր պատասխանատուն է: 

Վերջում միայն հավելեմ, որ կառավարությունում ցանկացածի տառասխալն ու վրիպումը գուցե տանելի կլիներ ու երբևէ չէի էլ անդրադառնա, բայց հենց կրթության համար գլխավոր պատասխանատուի սխալը պարզապետ խարան է, մանավանդ որ գրառման մեկնաբանություններում նրան կրթության և գիտության աստված են որակում:

Ու ինչպես կասեր դասականը՝ ես (իմ ռուսական կրթությամբ) ու Շմայսը սխալվեինք, հասկացանք, բայց դու՝ Կրթության ու գիտության նախարար մարդ...

Կցում եմ նաև գրառումն ու գրառման խմբագրված տարբերակը, չնայած նախարարը՝ ինքը, իր էջում արդեն խմբագրել է կամ...խմբագրել են: 

Արիանա Հովսեփյան 

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն