NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

«Մաքրման աշխատանքներ կլինե՞ն, թե՞ անիվների վրա հույս դնենք»․ քաղաքապետարանի սուտը` փողոցի սառույցների վրա (ֆոտո, վիդեո)

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկարներ և գրառել, թե «ձնամաքրման աշխատանքներն սկսել են»։ 

Բայց երևի ինքն էլ հասկանալով, որ իրավիճակը այնքան էլ իր նկարագրածին համահունչ չի կարող լինել, մինչ այդ, երևի ապահովության համար, ամեն դեպքում նաև զգուշացրել է վարորդներին՝ հանկարծ ամառային անվադողերով չերթևեկել։

Այս գրառման ներքո օգտատերերից մեկը նույնիսկ գրառել էր․

Արմեն Խաչատրյան․  «Իսկ մաքրման աշխատանքներ լինելո՞ւ են, թե՞ մենակ ռեզինի անիվների վրա հույս դնենք ))))))»․․․

Ինչևէ․․․ ճիշտ այն պահին, երբ քաղաքապետարան մամուլի խոսնակը ճոխ-խոխ նկարներ էր հրապարակում ու վստահեցնում, թե ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում՝ սառած փողոցների անմխիթար վիճակի հետևանքով վթարներ էին տեղի ունենում․․․ 

Կոնկրետ այս տեսանյութում Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի տարածքն է, որտեղ, ենթադրյալ մաքրման աշխատանքների ժամանակ (այն էլ արդեն երրորդ մաքրման ժամանակ, ինչպես խոսնակն է գրառել իր էջում) տեղի է ունեցել վթար։

 Հաջորդ տեսանյութն ավելի ողբերգական է։ Կանչի շտապող Շտապօգնության մեքենան չի կարողանում հաղթահարել փողոցի սառույցը։ Քաղաքացիներն ստիպված հրում են մեքենան։

 

Եվս մի ողբերգական ավտովթար էլ մեկ այլ փողոցում․․․

Մի խոսքով՝ առավոտյան համացանցը հեղեղված էր վթարների տեսանյութերով։ Ու մինչ խոսնակ Կարապետյանը, հավանաբար քաղաքապետ Հայկ Մարությանի հեղինակությունն ու կաշին փրկելու համար, երկու մեքենայի լուսանկար է հրապարակում ու հայտարարում, թե ճանապարհները մաքրվում են, դեռ առավոտյան էլ փողոցներում շարունակում էին ավտովթարներ տեղի ունենալ։

Ժամը 09։00-ի սահմաներում 3 մեքենայի շղթայական վթար է տեղի ունեցել Դավիթաշենի կամրջի հատվածում։ Նույն ժամանակահատվածում միանգամից 5 մեքենայի շղթայական վթար տեղի է ունեցել Քանաքեռում։ Սրանք միայն այն տեղեկություններն են, որոնք մինչ նյութի հրապարակումը ն մեզ հայտնել են ականատեսները։

Հնարավոր է՝ քաղաքապետարանը հայտարարի, թե ձյունն անակնկալ էր, սակայն հարկ է նկատել, որ դեռ 5 օր առաջ հիդրոմետ առայությունից զգուշացրել էին տեղումների մասին։ Սակայն, հավանաբար, Հայկ Մարությանը իր weekend-ն էր վայելում և տրամադրված չէր աշխատելու ու գոնե հեռախոսազանգով հանձնարարելու մաքրել ճանապարհները։

Ի՞նչ իմանար Կարգին Հայկոն, որ քաղաքապետերը նաև կիրակի օրերին են աշխատում։ Այնպես որ՝ քաղաքացիներին մնում է առայժմ օգտվել խոսնակի խորհրդից և հույսը դնել բացառապես ձմեռային անվադողերի վրա։

NEWSPRESS.am