Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ ՍասունյանԴավիթ Ղազինյանը ձերբակալվել էՀայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0Վաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՔանի ես վարչապետ եմ ջախջախելու եմ․ այն քաղաքացիները, ովքեր համաձայն չեն դրան, թող փողոց դուրս գան՝ հեղափոխության, այսօրվանից դուրս եկեք փողոց․ ՓաշինյանՆԱՏՕ-ն զորավարժություն է անում՝ Կալինինգրադի մարզի դեմ հնարավոր հարձակողական գործողությունների շրջանակներումՀայաստան էին այցելել ԱՄՆ մարզական բանագնացներ, անվասայլակով բասկետբոլիստներ՝ Ռոզ Հոլերմանն ու Սթիվ ՍերիոնՀԾԿՀ-ն ազատականացնում է էլեկտրականության բաշխման ցանցին միացման գործընթացըՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ)Al Arabiya-ն հրապարակել է ԱՄՆ-Իրան 14 կետանոց համաձայնագրի պատճենըԱրա՛, Գագոյի մենակ թևը մեջքիցդ հաստ ա, դու կարա՞ս Գագո չոքացնես. Հակոբկոխյան (տեսանյութ)Ռոբերտ Քոչարյանն առնչություն չունի 2004-ի գործարքի հետ․ գործընթացում որևէ կրիմինալ չկա. ՕրբելյանՊարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «ԼՈւՅՍ» հիմնադրամԱՄՆ-Իրան համաձայնագիրը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցը. Վենս
Ո՞ւր են «թթու խոսք» ասողները. ՔՊ-ն զգում է ընդդիմության բացակայությունը
Ընդդիմադիրները վախկոտ են, հիասթափված եմ․ պաշտոնի սիրահար են՝ նրանք Նիկոլին հանո՞ղ են․ Հակոբկոխյան (տեսանյութ)Պաշտոնապես սկսվեց հայ–ամերիկյան «Արծիվ գործընկեր 2026» զորավարժությունը
ԿԸՀ-ն բավարարեց Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած Դատախազության միջնորդությունը. նա զրկվեց անձեռնմխելիությունից
Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում համայնքներ կմիավորվենՄայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակելՄայիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7 °C-ով, տեղումները նվազել են մոտ 27 %-ովՌոբերտ Քոչարյանի «ՍԷԿՏ»-ը փակելուց հետո՞ դախազությունը որոշեց «գործ կարել»․ հարց՝ դատախազին (տեսանյութ)Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունըԱշխատող հայրերը երեխայի ծնվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, իրավունք ունեն օգտվելու 5 աշխատանքային օր տևողությամբ արձակուրդից. Արսեն ԹորոսյանՄենք ընդդիմությանը ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ թող գան․ ՔՊ-ական պատգամավորԸնկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս․ ՔԿՀերթական ինքնաթիռն է կործանվել ԱՄՆ-ում. կան զոհերԱշտարակում էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ, 3 երեխա տեղափոխվել է Երևան. ԱՆG7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ, իսկ Ուկրաինային՝ զենք
Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով կան վիրավորներ․ նոր մանրամասներ
ԵՄ-ն պատրաստում է արտակարգ միջոցառումներ՝ Ռուսաստանի կողմից սահմանված սահմանափակումներից հետո Հայաստանի հետ առևտուրը խթանելու համարՀայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ Սուրենյանց«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունից զրկելու հարցը ԿԸՀ-ն կքննարկի այսօրԴատախազությունը խախտումներ է գտել 458 հա մակերեսով հողամասն «Արարատցեմենտ»-ին վարձակալությամբ տալու գործընթացումԱվտովթար Աշտարակի Տիգրան Մեծ փողոցում․ վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (տեսանյութ)Հսկողական աշխատանքներ՝ ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» Օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Ադրբեջանցիները Արցախում ոչնչացրել են Հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Մեզ ոչ ոք ծաղիկ ու նվեր չի տալու․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Րաֆֆի Հովհաննիսյանը բոլոր մտահոգ ուժերին առաջարկում է ձևավորել հակաիշխանական պայքարի միասնական ճակատԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցըՆիկոլ Փաշինյանը Սրբուհի Գալյանին գործուղում է ՌուսաստանԲԴԽ-ում քննարկվել է դատավոր Արմեն Վարոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցըԱրամ Ա Վեհափառի օրհնությամբ քահանայական ձեռնադրություն է կատարվելԱվտոմեքենայի և մոպեդի բախում՝ Երևանում․ Թուրքմենստանի քաղաքացին հոսպիտալացվել էՆիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան
Ես սա կատարեցի․ Ալեն Սիմոնյանի նշանածն ուրախ է, որ ստորագրեց ամուսնության պետական գրանցման փաստաթուղթ (տեսանյութ)
Հոգեհանգստի դեմքով «հաղթածները»․ «Հրապարակ»49.745% ձայն ստացած ուժի էլեկտորատին թվում է, որ Ծաղկաձորի ճոպանուղին այլևս իրենցն է՝ անվճար են օգտվելու․ Կարեն ՀեքիմյանՀրաձգություն ԱՄՆ-ի Դելավեր նահանգի հիվանդանոցներից մեկում. կան վիրավորներ
Հասարակություն

Դուք ճանապարհ փակելու լիազորությունը չունեք՝ դա կառավարության դեմ է․ Փաշինյանը՝ Մանվել Գրիգորյանի դեմ ցույցերի մասին

Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, հուսով եմ՝ լավ եք։ Այսպես սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական ֆեյսբուքյան ուղիղ եթերը։ Վերջինիս հիմնական նպատակն էր, որպեսզի տեղեկացնի, որ այսուհետ ֆեյսբուքյան լայվերը կպակասեն, քանի որ աշխատանքից կտրվելը դժվար է, ժամանակ չունի և հոգնած է լինում։

Այս երկար-բարակ նախաբանից հետո, Փաշինյանն անդրադարձավ լրատվամիջոցներին։ Նա նկատեց, որ լրատվամիջոցները փորձում են նոր իշխանությունը «հանրապետականացնել», այսինքն՝ ասել, որ նույնն են։

«Ասում են՝ էս վարչապետն էլ ունի երկու ձեռք, երկու ոտք, էն վարչապետն էլ ուներ երկու ձեռք, երկու ոտք, նույնն ա։ Ես սա պատկերավոր եմ ասում, բայց ուզում են ասել, որ ամեն ինչ նույնն է»։

Փաշինյանն անդրադարձավ նաև իր որդու՝ ժամկետային զինծառայող Աշոտ Փաշինյանի արձակուրդին։ Նա նշեց, որ լրատվությունը շատ է անդրադառնում իր ընտանիքի անցուդարձին ու իր անձնական գործերին։

Իհարկե, նա չմասնավորեցրեց, որ այդ ինքն է իր ֆեյսբուքյան էջով ի ցույց դնում առօրյան։ Մի խոսքով՝ մի քանի պոպուլիստական բացատրություններից ու ոչ այնքան համոզիչ «պարզաբանումներից» հետո, ի վերջո, նա անցավ գլխավոր թեմային՝ կապված գեներալ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիային։

«Ես գիտեմ, որ մարդկանց մոտ հարցեր են ծագում, որ բռնեցին, բաց թողեցին, հետո էլի բռնեցին, բաց թողեցին, և գիտեմ, որ որոշակի նյարդայնություն առաջացնում է, բայց ես հույս ունեմ, որ բոլորդ գիտեք, որ ես` ինքս, այդ բռնել-բաց թողնելու պրոցեսների հետ կապ չունեմ, իմ որոշման տիրույթում չեն»,-ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ Հայաստանում անկախ դատական համակարգ պետք է գոյություն ունենա:

«Այսօր մարդիկ ասում են՝ Մանվել Գրիգորյանին բաց են թողել, դրա համար ճանապարհը փակել ենք, այնպիսի տապավորություն է, որ իրենք բռնել, մենք էլ բաց ենք թողել: Այդ մեր կառավարության և իշխանության գործունեության արդյունքում են տեղի ունեցել այդ բացահայտումները, և ճանապարհներ փակելն ընդդեմ կառավարության է արվում»։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այն, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխել են, չի նշանակում, որ մեղադրանքները վերացել են: «Ինձ համար էլ էր տհաճ, որ իմացա խափանման միջոցը փոխելու լուրը»,- ասաց նա:

Փաշինյանի դիտարկմամբ՝ որոշ նախկին կլանային ուժեր փորձում են այս պրոցեսն օգտագործել․ 

«Ասում են՝ լա՞վ էր, որ Նիկոլը ճամփա էր փակում, հիմա էլ մենք ենք փակում․ դուք չե՛ք փակելու, որովհետև դրա լիազորությունը չունեք և ժողովրդից էլ չեք ստացել այդ լիազորությունը, քանի որ ժողովուրդն իր իշխանությանն ընտրել է, և այդ իշխանության լիազորությունն է ապահովել այդ ճանապարհների անցանելիությունը»,- ասաց նա և նշեց, որ ճանապարհները կաթվածահար անողներն ուղիղ կառավարության դեմ են գործում և կոչ արեց այդ ճանապարհով չգնալ:

Նա նշեց, որ կարևոր է փաստաբաններին մեղադրվողների անձնական բարեկամներ կամ թշնամիներ չընկալելը: «Մենք վենդետա չենք ուզում, մենք ուզում ենք արդարադատություն, որի ամենակարևոր պայմանը նաև մեղադրյալի պաշտպանությունն է` պաշտպանի միջոցով»,-ասաց վարչապետը և ավելացրեց, որ որևէ մեկը չի կարող հին ձևերով գործել: