Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո. «Հրապարակ»Հունիսի 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելուԻնչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»
ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության մասին նախնական համաձայնագիր են ստորագրել
Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»
Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերի համախմբման մասին (տեսանյութ)
Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Վերասոցիալականացման ավելի արդյունավետ համակարգ և պայմանական վաղաժամկետ ազատման նոր մոտեցումներ Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան «Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԱԱ-2026․ Պորտուգալիա-Կոնգո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 ԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարել «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ում դատարանը երեք ցմահ ազատազրկման է դատապարտել 8 կնոջ սպանած սերիական մարդասպանին Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում. Մակրոն Մոսկվայի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. երկու մարդ զոհվել էԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստըՓաշինյանը բացեց Պանդորայի արկղը, որի պարունակությունն Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքըԹրամփը՝ Իրանի դեմ պատերազմի մասին. ԱՄԷ-ն ռումբեր էր նետումՄեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը՝ Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուՀայաստանի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի դրոշների առկայությունը Փաշինյանը պատերազմի սպառնալիք է համարումԻրանի համար 300 միլիարդ դոլարի հիմնադրամ է բացվումԹրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներումԱրքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը«Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերըՄուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտումԿաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակինՈւզբեկստանի ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը կարող է քննարկվել արագացված կարգովԼեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրելՔրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար ընտրություն անցկացնելու մասինՎանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժենՌոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ ՄեսսիՌուսաստանի դեսպանը պարգևատրել է հայաստանցի երիտասարդ ակտիվիստներինՄարիխուանա, կաթուցիչներ ու դանակ. ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակԱռևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ ՍասունյանԴավիթ Ղազինյանը ձերբակալվել էՀայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0Վաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՔանի ես վարչապետ եմ ջախջախելու եմ․ այն քաղաքացիները, ովքեր համաձայն չեն դրան, թող փողոց դուրս գան՝ հեղափոխության, այսօրվանից դուրս եկեք փողոց․ ՓաշինյանՆԱՏՕ-ն զորավարժություն է անում՝ Կալինինգրադի մարզի դեմ հնարավոր հարձակողական գործողությունների շրջանակներումՀայաստան էին այցելել ԱՄՆ մարզական բանագնացներ, անվասայլակով բասկետբոլիստներ՝ Ռոզ Հոլերմանն ու Սթիվ ՍերիոնՀԾԿՀ-ն ազատականացնում է էլեկտրականության բաշխման ցանցին միացման գործընթացըՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ)Al Arabiya-ն հրապարակել է ԱՄՆ-Իրան 14 կետանոց համաձայնագրի պատճենըԱրա՛, Գագոյի մենակ թևը մեջքիցդ հաստ ա, դու կարա՞ս Գագո չոքացնես. Հակոբկոխյան (տեսանյութ)Ռոբերտ Քոչարյանն առնչություն չունի 2004-ի գործարքի հետ․ գործընթացում որևէ կրիմինալ չկա. Օրբելյան
Քաղաքականություն

«Եթե հաշիվներ պարզելու կարիք կա, պարզեք դահլիճից դուրս»․ թեժ բանավեճ՝ ԲՀԿ-ական և ԼՀԿ-ական պատգամավորների միջև

Այսօր՝ հունվարի 16-ի ԱԺ նիստի ժամանակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն ԱԺ ամբիոնից քննադատեց Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Մասնավորապես, անդրադառնալով Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի վարած քաղաքականությանը, նա նկատեց, որ նրա  օրոք վատացել են հայ-ուկրաինական հարաբերությունները:

«Մանուկյանը սպասարկել է ռուսական շահերը, համագործակցել քրեական տարրերի հետ»,-հայտարարեց Բաբաջանյանը։

Արձագանքելով նրա հայտարարությանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը պնդեց, որ Բաբաջանյանի մեղադրանքներն ադրբեջանական քարոզչության թեզերն են: Արման Աբովյանը, 3 տարի լինելով Անդրանիկ Մանուկյանի խորհրդականը, ամբիոնից պաշտոնապես հայտարարեց, որ Բաբաջանյանի առաջ քաշված թեզերն իրականության հետ աղերս չունեն։

«Պարո՛ն Բաբաջանյան, ի՞նչն է Ձեզ ստիպում, որ ասում եք՝ վատացել էին հարաբերությունները։ Ի՞նչն է Ձեզ ստիպում զրպարտել, ու զբացվել շարունակական զրպարտությամբ, այ էդ հարցը պետք է մի հատ հասկանանք»,-ասաց Աբովյանը։

Աբովյանի այս հարցը վրդովեցրեց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին։ Նա սկսեց տեղից աղմկել ու «հին» ու «նոր» Հայաստան տարանջատել։

«Ի՞նչ հին Հայաստան, ես չեմ հասկանում»,-ամբիոնից ասաց Աբովյանը։

Այդ ժամանակ բանավեճին միացավ նաև  ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Մադաթյանը։ Քանի որ դահլիճում միացված բարձրախոսներ չկային, ուստի դժվար էր որսալ, թե կոնկրետ ինչ են խոսում պատգամավորները, բայց Մարուքյանը բորբոքվեց այն աստիճան, որ տեղից վեր կացավ ու մոտեցավ Մադաթյանին։ Ամբիոնի մոտից նրանց մոտեցավ նաև Աբովյանը և ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ովքեր փորձում էին հեռացնել Մարուքյանին։

Ի վերջո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ արեց դադարեցնել վիճաբանությունը։

«Խնդրում եմ դահլիճում պահպանել լռություն: Հերթագրվեք և ամբիոնից խոսեք։ Խնդրում եմ պահպանեք հարգանք ԱԺ պատգամավորի կարևոր ինստիտուտի նկատմամբ, միմյանց նկատմամբ և ԱԺ նախագահության նկատմամբ: Հետայսու, եթե հաշիվներ պարզելու կարիք կա, պարզեք դահլիճից դուրս»,-ասաց Միրզոյանը:

Երբ կրքերը փոքր-ինչ հանդարտվեցին, Արման Աբովյանը նկատեց, որ Արման Բաբաջանյանի կողմից առաջ քաշվեցին ադրբեջանական թեզեր։

«Այստեղ բոլոր արտահայտությունները, որ եղան, Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին, բացառապես սուտ էին: Հիմնականում արտացոլում էին ադրբեջանական տեսակետը: Ես չգիտեմ՝ դուք ում ջրաղացին եք ջուր լցնում»,-վրդովված ասաց Աբովյանը՝ հավելելով, որ թույլ չի տա, որ այս ամբիոնից ապատեղեկատվություն հնչի։