Թուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանքԱյսօրվանից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարով«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ
Հայ զինվորականները Հնդկաստանում մասնագիտացված պատրաստություն են անցել. Indian Defence TimesՀարցվածների 40 տոկոսից ավելին հավանություն չի տալիս Նիկոլ Փաշինյանի աշխատանքին, 52 տոկոսը՝ ԱԺ-ի
Ադրբեջանից Հայաստան մատակարարումների համար հարկավոր կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել. ՌԴ ԱԽՔ տեղակալ
Վերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ)Հարցվածների մոտ 55 տոկոսը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28,9 տոկոսը հակառակ կարծիքին է. Gallup-ի հարցումըԿրասնոդարում կաշառք տալու համար ձերբակալվել են առևտրային կազմակերպությունների 2 հայ ղեկավար (տեսանյութ)«Զվարթնոց» օդանավակայանում խստացվում է տաքսի ծառայությունների նկատմամբ վերահսկողությունըՍերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացության մեջ չկան փաստական հիմքեր. ՊաշտպանՀութիները հայտարարել են Էր-Ռիադին և Սաուդյան նավթային օբյեկտներին հարվածներ հասցնելու մասինՔաղաքացիների 30 տոկոսից ավելին ավելի վատ է գնահատում այս ԱԺ-ի աշխատանքը՝ նախորդի համեմատ․ «Gallup»Իրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներՌուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար ավելի ցավոտ կլինի, քան եվրոպական երկրների համար. ՌԴ ԱԽԸստ ՀՀ քաղաքացիների՝ ընտրությունները կեղծվե՞լ են և ո՞վ է կեղծել․ «Gallup»-ի հարցումներըՀարցվածների 59 տոկոսը նշել է, որ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունը իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին. սոցհարցումԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար
Եթե չկիսեի Փաշինյանի վարած քաղաքականությունը, հետը կոալիցիա չէինք կազմի. Առուշ Առուշանյան
Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են «BMW»-ն ու «Nissan»-ը, կան վիրավnրներՌուսական բանակն անօդաչուներով հարվածներ է հասցրել Կիևին և Օդեսային. կան զոհեր և վիրավորներԵղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Մահացել է 2024 թվականին Թրամփի դեմ մшհшփորձի ժամանակ վիրավորված տղամարդըԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողներիՌուբեն Ռուբինյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանինՊայթյուն Աթենքի կենտրոնում. կան վիրավորներՔննիչ հանձնաժողովի ստեղծումը նշանակում է, որ իշխանությունը պլանավորում է Վեհափառին ու բարձրաստիճան հոգևորականներին մոտ օրերս «բերման ենթարկել» ԱԺ․ Նարեկ Մալյանը պայքարի ծրագիր ունի Սերժ Սարգսյանը «մենք» ասելով՝ նկատի ուներ ՀՀ-ն, Արցախն ու հայ ժողովուրդը, իսկ Փաշինյանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը. ՇարմազանովՀայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պшտերազմի և դրան հաջորդած բռնագшղթի շարունակությունն էր, և այն հարկ է դիտարկել հենց այդ համատեքստում. Մանե ԹանդիլյանՊահանջում ենք դատախազությունից և ՀԿԿ-ից քննել ՀԱԵ-ի վերաբերյալ զեկույցի օրինականությունը․ «ՀայաՔվե»Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբՆրանց, ում խնայել էին փամփուշտն ու արկը, տարավ կրակը… արցախցի կնոջ հիշողությունը
ՀՀ-ում սպասում են hակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Փաշինյան
Ադրբեջանում մոտ 23 տոկոսով ավելացրել են զինծառայողների աշխատավարձերըՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՏոկաևինԽուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սայաթ-Նովա գյուղումՓաստացի Նիկոլը գնացել-հասել է Նյու Յորք, որպեսզի ՄԱԿ-ի ամբիոնից պատմի Ադրբեջանի ու Թուրքիայի հետաքրքրությունների մասին. Զաքարյան
Կարծում եք՝ պատից նկարը հանելով՝ հերոսի՞ն էլ եք ջնջելու. ջնջել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարը
Իսկ բանակում տասնյակ մահերի մասին ո՞վ պիտի զեկույց պատրաստի ու ազատի այդ աղետից. Տեր Պսակ«Վերջին հանգրվան» ներկայացմամբ Վանաձորի «Բոհեմ»-ը հանգրվանեց ԻջևանումՀրդեհ՝ թեփով ու ալյուրով բեռնված բեռնատարում2023-ի այս օրը Արցախում քաnu էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան
9-ամյա հայ երեխան հшրձшկման է ենթարկվել Իսրայելում. նրա վրա պղպեղի սփրեյ են փչել (տեսանյութ)
Հասարակություն

ՊԵԿ-ը գլուխ չի հանում՝ ում ձուն է, կոկորդիլոսն էլ սերտիֆիկատ չի տալիս․ «Դե եկ, վարդապետ, ու մի խենթանա»

Դեռ նախորդ սեպտեմբերին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփման ասուլիսին աչքի ընկավ մի հայտարարությամբ՝ մարզում կոկորդիլոսներ են բուծելու։

Այն ժամանակ հարցը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց․ ոմանք ծիծաղեցին, ոմանք ողջունեցին, ու անցավ, գնաց։ 

«Ազատության» կիրակնօրյա ուղիղ եթերի ժամանակ, հաղորդավարը փորձել է իմանալ, թե ինչ փուլում է կոկորդիլոսներ բուծելու հարցը։

Իհարկե, իր 40 հազար հա տարածքի մասին հայտարարությամբ ու մի քանի «բոց» տեսանյութերով աչքի ընկած մարզպետին պետք չէր այս հարցն ուղղել, քանի որ ակնհայտ էր՝ նա իր հերթական «բոց»-ն է անելու։ 

Բայց ի՞նչ պատկերացներ հաղորդավարը, որ «Զվարթնոց»-ը վիզա չի տալիս, ՊԵԿ-ում էլ չեն կողմնորոշվում՝ կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե՞ կենդանի։

Մի խոսքով՝ քանի դեռ մարզպետն առայժմ խայտառակում է ո՛չ թե «ռեսպուբլիկան», այլ ընդամենը մի քանի կառույց, կարելի է նրա անհուսալի վիճակը ներել․․․

Ինչևէ, այս անգամ չենք փորձի մեկնաբանել նրա ասածները, քանի որ անկարելի է մեկնաբանել անմեկնաբանելին։

Պարզապես արձանագրենք․

Սարգսյանն ասել է, թե ներդրողի՝ Հայաստան գալու հետ կապված խնդիրներ կան. «Նա Տանզանիայից է, վիզա չէինք կարողանում տրամադրել «Զվարթնոց» օդանավակայանում: Ես գրությամբ դիմել եմ ԱԳՆ, որպեսզի կոնկրետ այս ներդրողի մասով վիզա տրամադրվի»: 

Նա նաև նշել է, որ ՊԵԿ-ն էլ կոկորդիլոսի ձվերի հետ կապված որոշ խնդիրներ ուներ։ Իսկ ավելի կոնկրետ ասել է․ «Որոշ խնդիրներ կային նաև ՊԵԿ-ում, չէին կարողանում մեր գործընկերները բնորոշում տալ՝ կոկորդիլոսի ձուն թռչնի՞, թե՞ կենդանու ձու է»:

Ասել է թե՝ ՊԵԿ-ում չեն կողմնորոշվում՝ կոկորդիկոսը թռչո՞ւն է, թե՞ կենդանի։

Այս մասին խոսելիս, Գարիկ Սարգսյանը մի առիթով նաև ասել է, թե ՊԵԿ-ում պետք է ճշտեն` դա թռչո՞ւն է, թե՞ կենդանի, քանի որ օրենսդրական կարգով չկա ֆիքսված կոկորդիլոսի ձու։

«Մինչև այսօր մեզ չեն պատասխանում` կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե՞ կենդանի: Հիմա այդ ձուն բերում ենք ի՞նչ օրենքով, ինչպե՞ս ենք անելու: Ես ինչպե՞ս բերեմ. կոկորդիլոսին ասեմ ինձ սերտիֆիկա՞տ տուր, որ դու ձո՞ւ ես տալիս»,-ասել է մարզպետը։

Հ․Գ․

Ի դեպ, Գարիկ Սարգսյանը, տեսնելով իր հայտարարության համացանցային բուռն արձագանքները, որոշել է ինքն իրեն օգնության հասնել։ Նա «Վիքիպեդիայից» մի հատված է գրել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նշել է, թե ներկայումս գոյություն ունեցող օրգանիզմներից, կոկորդիլոսների ամենամոտ ազգականները թռչուններն են․․․  

Այսինքն, նա պարզել է, որ կոկորդիլոսները «ֆսյո ժե» թռչուններ են․․․ 

Մենք չգիտենք, թե ինչ «Վիքիպեդիա»-ից է օգտվել մարզպետը, բայց նկատենք, որ մեր իմացած «Վիքիպեդիա»-ում կոկորդիլոսը (լատ.՝ Crocodylus), կենդանիների թագավորության, քորդավորների տիպի, սողունների դասին պատկանող էնդեմիկ կենդանատեսակ է։

Մի խոսքով՝ մեկնաբանություններից զերծ մնալով՝ միայն կհիշենք դասականի խոսքերը․ «Դե եկ, վարդապետ, ու մի խենթանա…»։