Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ»Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․ «Հրապարակ»ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված. «Ժողովուրդ»Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ ԱդրբեջանիԴասադուլը ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով. ՄելիքյանՊայքարը կլինի ծանր, բայց արժանապատիվ․ պիտի ապրել արծվի, ոչ թե մողեսի պես Ես ոտքերս եմ բուժում, ո’չ Քոչարյանի, ո’չ էլ մյուս նախագահների մոտ չեմ գնացել, ստում են. Սրբազան (տեսանյութ) Հայտնի է դարձել աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբըՄեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի 2-րդ կիսաեզրափակիչը․ «Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա 8 համարի ներքո Ըմբիշներ Արթուր Սարգսյանը և Հայկ Մնացականյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել Նայե՝ք Արցախի հայերին ու ձեզ խղճացեք, որ վաղը Երևանը չենթարկվի բլոկադայի, այս վիճակի հետ հաշտ չեմ (տեսանյութ) Վանաձորի պոլիկլինիկայի նախկին տնօրենը և ավագ բուժքույրը «քովիդի» ժամանակ 10 մլն դրամ են հափշտակել Էդ որ ասում են՝ գնացեք ԱԺ շենքը գրավեք, պրովոկացիա են անում, մի քիչ էլ խելքով մտածեք. Դանիելյան (տեսանյութ) Վահանավոր ոստիկանները հեռանում են Հանրապետության հրապարակից, որտեղ ընթանում էր Սրբազանի հավաքը (տեսանյութ) Բեռնատար մեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ վարորդը ձերբակալվել է Ոստիկանները ձերբակալել են հրապարակ ներխուժած բեռնատարի վարորդին Կամազը «սալյարկա է» լցրել այստեղ, որ երևի թունավորի ժողովրդին, ոստիկաննե’ր, տե’ր կանգնեք (տեսանյութ) Այս գիշերն այստեղ ենք, առավոտյան գործողություններ կլինեն, մնացածը առաջիկայում կորոշենք. Սրբազան (տեսանյութ) Բեռնատար մեքենան հանրահավաքի ժամանակ քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) 7-10 օր, ամեն ինչ կվերջանա, ես չեմ պատրաստվում ամիսներով փողոցներում մնալ. Սրբազան (տեսանյութ) Վերին Լարս տանող ճանապարհը բաց է ծանրաքաշ մեքենաների երթևեկության համար Վաղվանից խաղաղ, անհնազանդության գործողություններ կլինեն, դասադուլներ կանենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Դուք էք ընտրել այս մարդկանց, իրենք են պատգամավոր, ու՞մ հետ խոսեմ բա իմփիչմենթի մասին. Սրբազան (տեսանյութ) Կոլաբորանտները շուտով չեն լինի իշխանության, ու մեր պայքարի ողջ ներուժը կուղղենք արտաքին ճակատին․ Հայրապետյան Փաշինյանի ընտանեկան թերթը սպառնում է հնարավոր ձերբակալություններով ԱԺ-ով Փաշինյանին անվստահություն ենք հայտնելու և հասնենք նրա պաշտոնանկությանը. Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա'ն, խոփդ քարին է կպել, պարզապես ժամանակ ես ձգում, մենք ավելի համառ ենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին Զգու՞մ եք, ով է կառավարում մեր երկիրը, համբերատար մինչև ժամը 20:00-ն կսպասենք հրաժարականին․ Սրբազան (տեսանյութ) Կրում եմ այս խաչը որպես ուխտ, միայն կհանեմ պարանոցիցս, երբ ազգովի հաղթանակած լինենք. Սրբազան (տեսանյութ) Ժամանակը ցույց տվեց, որ նրանք ոչինչ չունեին կորցնելու, ո'չ հայրենիք, ո'չ Արցախ, ո'չ պետություն (տեսանյութ) Երեխայի վիճակը գնահատվում է կայուն․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն՝ գտնված 5 օրական երեխայի մասին Պետք լինի՝ մի քանի գիշեր չենք քնի, բայց չենք հոգնի հայրենիքի համար պայքարից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մի 60 հոգի կանք չէ՞, ժողովու'րդ, էսքան «նարկոբարոն» և «գործակալ» որտեղի՞ց են հավաքել. Սրբազան (տեսանյութ) Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան Նիկոլ Փաշինյան, 1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Որևէ տեսակի ուժ չի կարող Հայոց փառավոր հոգին ընկճել, մենք Տավուշից ենք գալիս դեպի այստեղ. Սրբազան (տեսանյութ) Ծնվել է Նաիր Թիկնիզյանի և Յանա Ռոմաշկինայի առաջնեկը Սրբազանը սկսեց երգել Հայոց Օրհներգը, բազմահազար ժողովուրդը միացավ նրան (տեսանյութ) Արման Թաթոյանը մասնակցում է Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ) «Սրբազա'ն, Սրբազա'ն, Սրբազա'ն». Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը հրապարակում է (տեսանյութ) Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում ունեցել է տնտեսական աճի ահռելի տեմպեր Մինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Հետևյալ հասցեներում վաղը լույս չի լինիԻրանում հայտնի ռեժիսորը դատապարտվել է ութ տարվա ազատազրկմանԺաննա Անդրեասյանը ծանոթացել է Իսպանիայի ազգային գրադարանում պահվող հայերեն ձեռագրերինԲայդենը վերջնագիր է ներկայացնում Իսրայելին Մեր հաղթանակները չունեն թշնամանքի ու ատելության կնիք. Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ ամենայն Հայոց կաթողիկոս«Եվրատեսիլ»-ին չմասնակցող երկրներից քվեարկությունը մեկնարկել է
Հասարակություն

Ոստիկանն ատրճանակը դրել է բարձի տակ, «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցն էլ այդ զենքով ինքնասպան է եղել. ՔԿ

Պարզվել են «Վեոլիա ջուր» ընկերության տարածքում ընկերության աշխատակցի ինքնասպանության հանգամանքները: Այս մասին տեղեկանում է Քննչական կոմիտեից:

Ըստ հաղորդագրության՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակում հրազենային վնասվածքից տղամարդու մահվան հանգամանքները:

2023թ ապրիլի 13-ին՝ ժամը 15:20-ին, շտապօգնության խմբից ՀՀ ոստիկանության ՕԿԿ ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Ավան-Առինջ թաղամասի Մարշալ Բաբաջանյան փողոցում գտնվող, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ դեպքի վայրում դիակի մոտ հայտնաբերվել եւ վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողին ամրակցված ատրճանակը, իսկ նույն սենյակում հայտնաբերվել և վերցվել են նաև կրակված պարկուճը և գնդակը: Առգրավվել են վերջինիս հագին դեպքի պահին եղած հագուստները, դիակից վերցվել են նմուշներ։

Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաեւ դատաձգաբանական, դատահետքաբանական, դատատոքսիկոքիմիական, դատաքիմիական, դատագենետիկական փորձաքննություններ:

Հսկող դատախազի նախաձեռնությամբ, ենթադրյալ հանցանքներին ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին եւ 337-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան իրավական գնահատական տալու համար փոփոխություն է կատարվել քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության մեջ:

Քննությամբ պարզվել է, որ 2023թ. ապրիլի 13-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցը ծառայություն է իրականացրել Կոտայքի մարզի Ավան-Առինջ թաղամասի Մարշալ Բաբաջանյան փողոցում գտնվող «Վեոլլա Ջուր» ՓԲԸ-ին պատկանող պահեստների գլխավոր մուտքի մոտ գտնվող պահակակետում։ Վերջինս, խախտելով զենքի պահպանման վերաբերյալ օրենսդրության պահանջները, ծառայողական զենքը չի պահել այնպիսի պայմաններում, որ բացառվի կողմնակի անձանց ձեռքն ընկնելու հնարավորությունը, ինչպես նաև զենքը թողել է առանց հսկողության։

Մասնավորապես. վերջինս նշված ծառայողական զենքը պատյանից հանել ու դրել է բարձի տակ: Շուրջ 20 րոպե հանգստանալուց հետո նա դուրս է եկել պահակակետից, իսկ վերադառնալիս հանդիպել է «Վեոլլա Ջուր» ՓԲ ընկերության աշխատակցին ու նրա հետ բարձրացել պահակակետ՝ սուրճ խմելու նպատակով: Որոշ ժամանակ անց, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված ոստիկանության ծառայողը դուրս է եկել պահակակետից: Այդ ընթացքում ժամը 14:15-ի սահմաններում, այնտեղ գտնվող նշված ընկերության աշխատակիցը, օգտվելով ոստիկանության ծառայողի բացակայությունից եւ «Մակարով» տեսակի ատրճանակն առանց հսկողության թողնելու հանգամանքից, վերցրել է զենքը և ինքն իր գլխի հատվածում մեկ անգամ կրակելու միջոցով ինքնասպան եղել:

Ձեռք բերված փաստերի հիման վրա ոստիկանության ծառայողի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրան ներկայացվել է մեղադրանք եւ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ տուժողը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում։

Նախաքննությունը շարունակվում է: