Այս երկիրը ունի մեկ խնդիր, որի անուն-ազգանունն է Նիկոլ Փաշինյան. Գերասիմ Վարդանյան (տեսանյութ)Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից (տեսանյութ)Եթե Տերը կամենա՝ ես լինեմ վարչապետ, ցանկանա ժողովուրդն ու օրհնի Հայրապետը, ես ո՞վ եմ, որ դեմ լինեմ (տեսանյութ)Կան մոլորվածներ, բայց թող գան, միանան. Որպես քրիստոնյա ես պետք է իմ եկեղեցու հետ լինեմ․ Արամո (տեսանյութ)Անօդաչուները հարձակվել են ռուսական նավթավերամշակման գործարանի վրա և թռչել դեպի ՄոսկվաԱյո՛, երկքաղաքացի եմ․ Բագրատ Սրբազանը հաստատեց՝ ՀՀ-ի և Կանադայի քաղաքացի էԵրևան-Սևան ավտոճանապարհին կողաշրջվել է «Zil» մակնիշի բեռնատարը. 110 հատ գազի բալոն լցվել է ճանապարհի երթևեկելի հատվածԵրևանում և Վայոց Ձորում անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններԱլմաթիում մեկնարկել են Միրզոյան-Բայրամով բանակցությունները
Մահացել է ազատամարտիկ, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետԴերասան Դավիթ Հակոբյանը կոչ է անում ուսանողներին միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ)Սրբազան, Ձեզ հետ ենք. Երևանցիները ողջունում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին (տեսանյութ)Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Այն, ինչի համար ես ընդունվել էի այդ ուսումնական հաստատություններ, այլևս չկա... Արցախի ՄԻՊ-ն ուղերձ է հղել ԵՊՀ-ի և Ամերիկյանի ուսանողներին (լուսանկար)Փաստաբանները պետք է հայտարարեն գործադուլ և կաթվածահար անեն նիկոլական իրավապահ համակարգը. Տիգրան ԱթանեսյանԽաղաղ հավաքների միջոցով խնդիրների բարձրաձայնումը մարդկանց լեգիտիմ իրավունքն է և գերակա է այլոց տեղաշարժի իրավունքի նկատմամբ. իրավապաշտպանԵս հավակնություն ոչ ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու դիտարկելու Օսկանյանի առաջարկի մասինՈստիկանությունը չի թույլատրում բեռնատարները մուտք գործեն Երևան․ ՀԵՏՔ (լուսանկարներ)Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է. Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածուների թվում Արման Թաթոյանին դիտարկելու մասին
Գեներալ Խաչատուրովը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)
Բողոքի ակցիայի հերթական մասնակիցն է ձերբակալվելՋեյհուն Բայրամովը մեկնել է Արարատ Միրզոյանի հետ բանակցություններիՀենց առաջին օրվանից Սրբազանի ոտքերն արյnւնլվա էին եղել, ինչը ես անձամբ ֆիքսել եմ տեսանյութով, որից մի կադր կտեղադրեմ. Արշակ ԶաքարյանՀայտնի ուռուցքաբանը միանում է Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլ-գործադուլին. Ես կայացրել եմ իմ որոշումըՍյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ անչափահասներԵրեկվանից ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի շարժման մասնակիցների հետ կոնտակտի են դուրս եկել․ Սուրեն ՊետրոսյանՏիգրան Աբրահամյանը ներկայացրեց «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ու Բագրատ Սրբազանի եռակողմ հանդիպման մանրամասները2021 թ. ընտրություններով որևէ անձ չի ընտրվել ժողորդի կողմից վարչապետի պաշտոնում. ՎարդևանյանԻսրայելում գիշերը վերսկսել են ցույցերըՌոբերտ Քոչարյանին հանդիպել եմ 2001 թվականին՝ ընդամենը 5 րոպեով․ ՍրբազանՄեր հաղթանակները մեր պատմության անբաժան մասն են և մեզ հետ են․ Հաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում (տեսանյութ)Բլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկել ոստիկանությունՎրաստանում ցույցերը շարունակվում են. գիշերը եղել են մեծ թվով ձերբակալություններ
ԵՊՀ Արհմիությունը կոչ է անում ԵՊՀ բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ համազգային բողոքի և խաղաղ անհնազանդության միջոցառումներին
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնենՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին. «Ժողովուրդ»Ավտովթար՝ Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում․ կա տուժածՓաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն. «Ժողովուրդ»ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներԹիվ 15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվիՍպառնալիքները դեր չխաղացին․ «Հրապարակ» Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ»Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․ «Հրապարակ»ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված. «Ժողովուրդ»Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ ԱդրբեջանիԴասադուլը ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական փաստաթղթերով. Մելիքյան
Տնտեսություն

Ես չէի սպասում, որ մենք կես ժամում կհասնենք այնտեղ. Նիկոլ Փաշինյանը՝ «Ակադեմիական քաղաքի» տրանսպորտային և ճանապարհային ցանցի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին և տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:

Թոբիաս Քեյլը ներկայացնելով գլխավոր հատակագիծը, նշել է, որ հիմնական քաղաքներից հեշտությամբ՝ 2 ժամում, կարելի է հասնել Ակադեմիական քաղաք, քանի որ վայրի առումով տեղանքը բավականին լավն է՝ մոտ է և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-Հարավ մայրուղուն: Մանրամասներ են ներկայացվել համալսարանների տեղակայման, կացարանների, ճանապարհային ցանցի, լանդշաֆտի վերաբերյալ: Նրա խոսքով, նախագծի մշակման ընթացքում հաշվի է առնվել Թամանյանական նախագիծը՝ դրանով փորձելով կապ հաստատել Երևանի պատմության հետ: «Անցած անգամ մենք խոսում էինք «Հայֆիլմ»-ի հետ ինտեգրման մասին: Մենք ունեցել ենք չորս հաջողակ խմբեր, որոնք շատ հետաքրքիր նախագծեր են ներկայացրել, թե ինչպես կարելի է «Հայֆիլմ» ստուդիայի տարածքը վերակենդանացնել: Հուսով եմ, որ կկարողանանք այս գաղափարները բերել Հայաստան»,- հավելել է GMP միջազգային ընկերության փոխտնօրենը: Թոբիաս Քեյլն ընդգծել է, որ նախագծի շրջանակում ուսումնասիրվում է նաև կայունության թեման, որովհետև Ակադեմիական քաղաքն ապագայի համար է և այն պետք է կենտրոնացած լինի այնպիսի թեմաների վրա, որոնք վերաբերում են ոչ միայն այսօրվան, այլ նաև վաղվան:

Վարչապետի խոսքով, քաղաքի կոնցեպտի հետ կապված մակրոհարցեր այլևս չկան և պետք է անդրադառնալ հայեցակարգային կետերին. «Տեսլականի առումով մենք գործնականում պրոցեսի ամեն քայլը, ամեն շարժը տեսել ենք: Հարցեր ունեցել ենք, վերապահումներ չենք ունեցել: Իհարկե, սա այն է, ինչ մենք ուզում ենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև տրանսպորտային և ճանապարհային ցանցի, տրանսպորտային այլընտրանքային միջոցների տեխնիկատնտեսական վերլուծության իրականացման ձևաչափի հարցը, անդրադարձ է կատարվել քաղաքաշինական զարգացման և գույքի կառավարման մոդելի մշակման ընթացակարգերի հետ կապված թեմային:

Տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման թեմայի հետ կապված՝ վարչապետն անդրադարձել է «Սասունցի Դավիթ» կայարանից երկաթուղով դեպի Ակադեմիական քաղաքի հատված կատարած շրջայցին: «Իմ տպավորությունը, անկեղծ ասեմ, այսօրվա գոնե առաջին հատվածից ես չէի սպասում, որ մենք հիմա կգնանք և կես ժամում կհասնենք այնտեղ»- նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ տրանսպորտային ենթակառուցվածքների ճշգրիտ մոդելավորման համար անհրաժեշտ է  մոդելավորել այն միջին վիճակագրական մարդուն, ով մնալու է Ակադեմիական քաղաքում և ով ամեն օր գալու է և գնա:

Հանդիպմանը քննարկվել են նաև այն աշխատանքների շրջանակը, որոնք արդեն իսկ կարելի է մեկնարկել: Նշվել է, որ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատումից հետո, հաջորդիվ կմեկնարկեն երկաթուղու և մշակութային հատվածի նախագծման աշխատանքները:

Քննարկումների արդյունքում վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ նախագծի իրականացմանն առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ: