Մարդիկ պատրաստ են իրենց հայրենիքի համար անազատության մեջ գտնվելու. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ալեն Սիմոնյանին տեսնելիս էլի կգոռամ դավաճան. քաղաքացի, ում դեմքին թքել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը (տեսանյութ)ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը, վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ ԽաժակյանԹմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունըՀայաստանն հակված է խաղաղությանը, խաղաղության համաձայնագրին. ԱԳ նախարար Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանըԱրմավիրում 2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոցՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը հանրահավաքի մասնակիցներին անվանել էլափամանից զրկված աբիժնիկՍահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. ԲայրամովԴավիթ Գյուրջինյանի փոխարեն ես ամաչում եմ. Բագարտ Սրբազան
Միրզոյան-Բայրամով բանակցությունները կշարունակվեն նաև վաղը
«Ու՞մ ես անասուն ասում, արա'». լարված իրավիճակ՝ ոստիկանների և շարժման մասնակիցների միջև (տեսանյութ)Ժողովրդի կամքը հենց Աստծո կամքն է, բայց ՔՊ-ից 1,5 ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենտ. Անդրանիկ ՔոչարյանԱյս երկիրը ունի մեկ խնդիր, որի անուն-ազգանունն է Նիկոլ Փաշինյան. Գերասիմ Վարդանյան (տեսանյութ)Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից (տեսանյութ)Եթե Տերը կամենա՝ ես լինեմ վարչապետ, ցանկանա ժողովուրդն ու օրհնի Հայրապետը, ես ո՞վ եմ, որ դեմ լինեմ (տեսանյութ)Կան մոլորվածներ, բայց թող գան, միանան. Որպես քրիստոնյա ես պետք է իմ եկեղեցու հետ լինեմ․ Արամո (տեսանյութ)Անօդաչուները հարձակվել են ռուսական նավթավերամշակման գործարանի վրա և թռչել դեպի ՄոսկվաԱյո՛, երկքաղաքացի եմ․ Բագրատ Սրբազանը հաստատեց՝ ՀՀ-ի և Կանադայի քաղաքացի էԵրևան-Սևան ավտոճանապարհին կողաշրջվել է «Zil» մակնիշի բեռնատարը. 110 հատ գազի բալոն լցվել է ճանապարհի երթևեկելի հատվածԵրևանում և Վայոց Ձորում անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններԱլմաթիում մեկնարկել են Միրզոյան-Բայրամով բանակցությունները
Մահացել է ազատամարտիկ, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետԴերասան Դավիթ Հակոբյանը կոչ է անում ուսանողներին միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ)Սրբազան, Ձեզ հետ ենք. Երևանցիները ողջունում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին (տեսանյութ)Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Այն, ինչի համար ես ընդունվել էի այդ ուսումնական հաստատություններ, այլևս չկա... Արցախի ՄԻՊ-ն ուղերձ է հղել ԵՊՀ-ի և Ամերիկյանի ուսանողներին (լուսանկար)Փաստաբանները պետք է հայտարարեն գործադուլ և կաթվածահար անեն նիկոլական իրավապահ համակարգը. Տիգրան ԱթանեսյանԽաղաղ հավաքների միջոցով խնդիրների բարձրաձայնումը մարդկանց լեգիտիմ իրավունքն է և գերակա է այլոց տեղաշարժի իրավունքի նկատմամբ. իրավապաշտպանԵս հավակնություն ոչ ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու դիտարկելու Օսկանյանի առաջարկի մասինՈստիկանությունը չի թույլատրում բեռնատարները մուտք գործեն Երևան․ ՀԵՏՔ (լուսանկարներ)Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է. Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածուների թվում Արման Թաթոյանին դիտարկելու մասին
Գեներալ Խաչատուրովը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)
Բողոքի ակցիայի հերթական մասնակիցն է ձերբակալվելՋեյհուն Բայրամովը մեկնել է Արարատ Միրզոյանի հետ բանակցություններիՀենց առաջին օրվանից Սրբազանի ոտքերն արյnւնլվա էին եղել, ինչը ես անձամբ ֆիքսել եմ տեսանյութով, որից մի կադր կտեղադրեմ. Արշակ ԶաքարյանՀայտնի ուռուցքաբանը միանում է Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլ-գործադուլին. Ես կայացրել եմ իմ որոշումըՍյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ անչափահասներԵրեկվանից ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի շարժման մասնակիցների հետ կոնտակտի են դուրս եկել․ Սուրեն ՊետրոսյանՏիգրան Աբրահամյանը ներկայացրեց «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ու Բագրատ Սրբազանի եռակողմ հանդիպման մանրամասները2021 թ. ընտրություններով որևէ անձ չի ընտրվել ժողորդի կողմից վարչապետի պաշտոնում. ՎարդևանյանԻսրայելում գիշերը վերսկսել են ցույցերըՌոբերտ Քոչարյանին հանդիպել եմ 2001 թվականին՝ ընդամենը 5 րոպեով․ ՍրբազանՄեր հաղթանակները մեր պատմության անբաժան մասն են և մեզ հետ են․ Հաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում (տեսանյութ)Բլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկել ոստիկանությունՎրաստանում ցույցերը շարունակվում են. գիշերը եղել են մեծ թվով ձերբակալություններ
ԵՊՀ Արհմիությունը կոչ է անում ԵՊՀ բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ համազգային բողոքի և խաղաղ անհնազանդության միջոցառումներին
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնենՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին. «Ժողովուրդ»
Մշակույթ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցում

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային  օրը՝ ապրիլի 18-ին,  Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և  Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը կպարգևատրեն «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի մասնակիցներին:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մրցույթն ուղղված է պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը. այն ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացրել է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը:

Մրցույթն իրականացվել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» համաեվրոպական հարթակի համատեքստում՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում։ Հայաստանը մրցույթին ներկայացել է 11-17 տարիքային խմբում։ Մրցույթում ներկայացվել է 41 աշխատանք. պատանեկան խմբերն ու անհատները մրցել են ազգային ժառանգության մասին իրենց պատկերացումներով՝ ներկայացնելով տեսասահիկներ, կոմիքսներ, անիմացիոն սյուժեներ, նկարչական աշխատանքներ, մինչև 5 րոպե տևողությամբ տեսանյութեր։ Ներկայացված աշխատանքներից 6-ն ընդգրկվել է եզրափակիչ փուլում:

Հայաստանից և արտերկրից 21 հայազգի մշակույթի գործիչներից կազմված հանձնաժողովի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքը ներկայացնող «ՀԱՅելիցներ» թիմը՝ «Գեղարդ» տեսանյութով:

Այցի շրջանակում պատմական հուշարձանի՝ «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցի տարածքում նախատեսված է տեղեկատվական ցուցանակի տեղադրում:

«Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցը բազմաշերտ հուշարձան է, թվագրվում է մ․թ․ա․ II–I հազարամյակով, վերակառուցվել և զարգացման բարձրակետին է հասել միջնադարում։

Ամրոցի դիրքն այնքան գերիշխող է շրջապատի նկատմամբ, որ միջնադարում կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր` ամրակուռ ամրոց, որի անունով էլ այն կոչվում է «Սպիտակ բերդ» («Աղկալա», «Իշխանաց բերդ»):

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։ Նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկվածությունը պատմամշակութային ժառանգության մասին, անհրաժեշտ ջանքեր գործադրել հուշարձանների պահպանության և հանրահռչակման համար։