Ալաշկերտը պարտվեց
ՀՊԼ 29-րդ տուրում «Ալաշկերտը» ընդունել էր «Վեստ Արմենիային» և 1-2 հաշվով պարտվեց։
45+5-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Յուրի Մարտիրոսյանը, իսկ 63-ին Կրիվելարոն կրկնապատկեց այն։
89-րդ րոպեին Միմիտոն կարողացավ միայն կրճատել հաշիվը։
Այս խաղից հետո «Ալաշկերտը» 38 միավորով 5-րդն է, իսկ «Վեստ Արմենիան» 31 միավորով՝ 7-րդը։
Աղբյուրը՝ Armsport