Մայիսի 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿոտայքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունըՈւսուցչի հերթական ատեստավորումը կիրականացվի մասնագիտական կարիքի հարցաթերթերի միջոցով՝ գնահատմամբՀակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները․ դատախազԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել էԵրևանի Աճառյան փողոցում գործող հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբՊաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազԲալթյան երկրներում նկատվել են Ուկրաինայի զինված ուժերում կռված և սպանված վարձկանների գերեզմաններԴե որ պատերազմում պարտության պատճառներից խոսացիր, թվարկենք իրական պատճառները. ադրբեջնագետը` Աննա Վարդապետյանի հայտարարության մասին (լուսանկար)Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել (տեսանյութ)Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում հեղափոխության փորձի մեջԿարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Աննա Ղազարյանը
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել
Կաթողիկոսն ընդունել է Իրանի իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավարին
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակԱմերիկացիներն ու ռուսները Նիգերում գտնվում են նույն ռազմաբազայում2020թ. նոյեմբերի 4-ին կամ 5-ին Ստեփանակերտում գտնվող Բագրատ Սրբազանը զանգահարեց ինձ և հարցրեց, թե ինչպես կարող է բարձրանալ Շուշի. Արտակ Բեգլարյանը 44-օրյայից դրվագ է ներկայացրել ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ իրավապաշտպանԹուրքիայում սկսել են նոր անօդաչուների և տանկի արտադրությունԹուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ. Սուրեն Սուրենյանց11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում երեխայի բռնության դեպքից (տեսանյութ)
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկարներ)
Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․ Գառնիկ Դանիելյանը լուսանկարներ է հրապարակել
Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Խորհուրդ ենք տալիս ԱԺ ամբիոնը պոպուլիստական և իրականությունից կտրված ելույթների համար չօգտագործել. Կապանի քաղաքապետը` ՔՊ-ական պատգամավորին Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիրՎայոց ձորի մարզում «ՈւԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավորՈ՞ր դեպքում դուրս կգաք փողոցային պայքարի հանուն իշխանափոխության. «GALLUP»-ի հարցը՝ քաղաքացիներին (տեսանյութ)Անբարոյական սուտ եք ասում. ՔՊ-ական պատգամավորը` ընդդիմությանը․ իրավիճակը ԱԺ-ում լարվեց (տեսանյութ)Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունիքը. Արթուր Խաչիկյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերումՄարդու մեռնելն ա գալիս, էս մարդիկ՝ ուրախ-զվարթ. վաղը ձեր երեխեքին ի՞նչ եք պատմելու, որ մասնակցել եք Հայաստանի հանձնմա՞նը. Գառնիկ Դանիելյանը` ոստիկաններին (տեսանյութ)Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿԻրանի բանտերում զանգվածային մшհшպшտիժներ են տեղի ունեցելՊայթյուն` Արցախի պողոտայում. կան տուժածներԵրևանի Կենտրոնը նոր թաղապետ ունի, հին թաղապետը` նոր պաշտոն. Ավինյանի որոշումները
Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. Երկրորդ նախագահի գրասենյակը հերքում է Բագրատ Սրբազանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպման լուրը
Ոստիկաններն այսօր էլ արգելեցին Սրբազանին մտնել Կիրանց (տեսանյութ)Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Երևանում հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցըԻրաքի իրանամետ շարժումը ռմբակոծել է Թել ԱվիվըԳեղամ Նազարյանն առաջարկում է Տավուշի մարզկենտրոնն Իջևանից տեղափոխվի Կիրանց (տեսանյութ)Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակՄիջին տեմպի քայլքով հեռացեք դպրոցից մոտ 150-160 մետր․ կտեսնեք, որ դա կտևի մոտավորապես մեկուկես-երկու րոպե․ Վարդան ՈսկանյանՈստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է հօգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. ԱբրահամյանԱմրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ․ Վահե  ՀովհաննիսյանՊակիստանում ավտոբուսն ընկել է ձորը. կա 20 զոհ և 20 վիրավորԱնկախ նրանից, որ Երեւանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում. Սուրեն Պետրոսյան
Հասարակություն

Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա

Monument Watch-ը ահազանգում է․

Մեր գործընկերներ «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (CHW) նախաձեռնության կողմից արբանյակային լուսանկարների միջոցով փաստվել է ադրբեջանական վանդալիզմի հերթական դեպքը (նկ․ 1)։ Այս անգամ վանդալիզմի թիրախ է դարձել 1847 թվականին կառուցված Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։

Հիշեցնենք, որ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին (նկ. 2) թիրախավորվել էր դեռևս 2020 թվականի պատերազմի ռազմական գործողությունների ընթացքում՝ խախտելով պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային սկզբունքներն ու հումանիտար իրավունքի նորմերը։

2020 թվականի պատերազմից անմիջապես հետո Կանաչ ժամը պայթեցվել էր՝ վնասելով եկեղեցու գմբեթն ու զանգակատունը (նկ․ 3-5): Հետագայում ՝ 2021 թվականի հուլիսին, ադրբեջանցիները անհիմն կերպով հերքելով եկեղեցու հայկական պատկանելությունը՝ ձեռնամուխ էին եղել կառույցը՝ որպես ռուս ուղղափառ ներկայացնելու և եկեղեցին «վերափոխելու» աշխատանքներին և անօրինական ծիսակատարություններ էին անում եկեղեցում՝ խախտելով հայ հանրույթի դավանական գործառույթը (նկ․ 6-7)։ Բացի այդ, եկեղեցուն կից հովվատունը, որը կառուցվել էր որպես հայ քրիստոնյա հանրույթին սպասարկող եկեղեցու ծիսական գործառույթի անհրաժեշտ բաղադրիչ և ծառայում էր որպես հոգևորականների ժողովատեղի և գրատուն, Ադրբեջանի կողմից վերածվել էր սրճարանի։

 Մեր արձագանքը

Շուշիի կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ և բռնազավթման ողջ ընթացքում ենթարկվեց համակցված հանցագործությունների՝ խախտելով թե՛ պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային նորմերն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված իսկության և ամբողջականության սկզբունքները և թե՛ պղծվեց՝ խաթարելով եկեղեցու ոչ նյութական՝ ծիստական ավանդույթն ու արցախահայերի իրավունքները։ Եվ այդպես էլ չգտնելով այն ապահայկականացնելու հիմնավոր փաստարկ, Ադրբեջանն այն իսպառ ոչնչացրեց։

Եկեղեցուն հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=31415։

Եկեղեցու կանխամտածված ոչնչացումը խախտում է նաև Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում մարդկության դեմ ծանր հանցագործություն։

Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը նաև ցեղասպանական գործողություն է, քանզի ցեղասպանության խնդիրն այսօր դիտարկվում է նաև մշակութային ժառանգության վրա հարձակումների համատեքստում (ICC, Policy on Cultural Heritage, para. 88)։ Հռոմի կանոնադրության մշակութային ժառանգության դրույթների քննման ձեռնարկը նշում է․ «Մշակութային ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող հանցագործությունները հաճախ կապված են ցեղասպանության հետ կամ կատարվում են որպես դրա մի մաս, ուղեկցվելով խմբի անդամների ամբողջական կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման գործողություններով, որոնցից են սպանությունը, մարմնական կամ հոգեկան լուրջ վնասվածքների պատճառումը, դիտավորությամբ կյանքի վատ կենսապայմանների ստեղծումը, խմբի ներսում ծնունդների կանխարգելման դիտավորվալ գործողությունները, և երեխաներին դիտավորությամբ մի խմբից մյուսը բռնի տեղափոխելը և այլն (ICC, Policy on Cultural Heritage, para. 78.) Բացի դա, մշակութային ժառանգության դեմ կատարվող հանցագործությունները, որոնք տեղի են ունենում խմբի դեմ ուղղված այլ ֆիզիկական կամ կենսաբանական գործողությունների հետ միասին, կարող են ցեղասպանության հատուկ մտադրության ապացույց լինել (ICC, Policy on Cultural Heritage,para. 79)։ Մշակութային ժառանգության ոչնչացումը կարող է լուրջ հոգեկան վնաս պատճառել մարդկանց՝ ուժեղացնելով ցեղասպանական գործողությունների ծանրությունն ու լրջությունը համաձայն Հռոմի կանոնադրության 6(բ) հոդվածի։

Սովորութային օրենքները, Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ պարտադիր են բոլոր պետությունների համար և արգելում են ժառանգության ցանկացած ոչնչացում՝ միջազգային մարդասիրական կրավունքի 38-րդ https://heritage.sensecentar.org/assets/home/sg-7-06-icrc-ihl.pdf 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոններով։