Բագրատ Սրբազանը՝ «ի լուր բոլոր հուդաների» (տեսանյութ)
Էս ժողովուրդը ձեր 30 տարի պահել է պատվով, չեք կարող այսօր ուրանալ։ Պետք է ընդվզեք, բոլոր տեղերում, բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր ընդվզումը, կամ մի արտահայտեք ձեր ընդվզումը, արտահայտեք ձեր կողմ լինելը։ Այս մասին Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
«Բավական է, խխունջացած մի՛ ապրեք։ Ամեն օր տուն գնալիս մտածեք ձեր խղճի, ինքնասիրության և ինքնության մասին։ Մտածեք, որ երեխեքն այստեղ գիշեր-ցերեկ արցունքախառը կանգնած են ձեզ համար։ Սա Կիրանցի խնդիրը չի, իրենք կարող են վեր կենալ, գնալ, ուրիշ տեղ ապրել։ Սա Հայաստանի Հանրապետության և հայոց պետականության վճռորոշ ժամն է»։