Դավթյանի հրաժարականը պահանջում եք, որ Ջհանգիրյա՞նը դառնա դատախազ, Հովսեփյա՞նը, թե՞ Կոստանյանը. Արիանա Հովսեփյան (տեսանյութ)
NEWSPRESS.am կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է իրավապաշպան Մարինա Պողոսյանի՝ Գլխավոր դատախազության առջև արած անհեթեթ հայտարարություններին:
Մասնավորապես՝ Մարինա Պողոսյանն ասել է, թե NEWSPRESS.am-ը երբեք չի աջակցել իրեն: Արիանա Հովսեփյանը եթերում հիշեցրել է Պողոսյանին, թե ինչպես է ինքը «Անդրադարձ» մամուլի ակումբում հարթակ հատկացրել Պողոսյանին, երբ նա քրեական հետապնդման էր ենթարկվում:
Պողոսյանը նաև բավականին բաց ակնարկել է, թե Հովսեփյանը սնվում է Քոչարյանի կողմից: Հովսեփյանը նաև այս հարցին է պատասխանել:
Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազի հրաժարականը պահանջելուն, ապա Արիանա Հովսեփյանը մտավախություն է հայտնել, որ Դավթյանի հեռանալով՝ դատախազ կարող են նշանակվել որոշ նախկիններ, օրինակ՝ Գագիկ Ջհանգիրյանը, Աղվան Հովսեփյանը, Գևորգ Կոստանյանը:
Մանրամասները՝ Հովսեփյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում