Թուրքական հետախուզական ծառայությունները լայնածավալ գործողություններ են սկսել
Թուրքիայի 7 նահանգներում ԴԱԻՇ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 23 մարդ է բերման ենթարկվել։ Այս մասին գրում է Anadolu-ն:
Ներքին գործերի նախարարության ղեկավար Ալի Էրլիկայայի խոսքով՝ վերջին 10 ամիսների ընթացքում իրականացված 1422 գործողությունների ընթացքում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 2991 մարդ։