Միրանյանի դուբլի շնորհիվ Նոան հաղթեց Ալաշկերտին

ՀՊԼ հերթական տուրում «Նոան» Աբովյանում ընդունեց «Ալաշկերտին» և 2-1 հաշվով հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ:
Տանտերերի կազմում երկու գոլն էլ խփել է թիմի լավագույն ռմբարկու Արթուր Միրանյանը՝ աչքի ընկնելով խաղի 41-րդ և 53-րդ րոպեներին: Խաղավարտին մրցակիցը կրճատել է հաշվի տարբերությունը՝ «Նոայի» ֆուտբոլիստի ինքնագոլի շնորհիվ:
Այս հաղթանակից հետո «Նոան» 71 միավորով բարձրացել է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: «Փյունիկը» 70 միավորով երկրորդն է:
Աղբյուրը՝ Armsport