Պուտինը Լիբիա զորք չի ուղարկել. Դմիտրի Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը ռուսական զորք չի ուղարկել Լիբիա: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Պեսկովը մասնավորապես նշել է. «Վլադիմիր Պուտինը զորքեր չի ուղարկել Լիբիա: Նա հրաման չի տվել: Լիբիայում ռուսական զորքեր չկան»:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել Լիբիայում ենթադրաբար ռուս զինվորականների հավանական մահվան մասին: