Գիշերվա ընթացքում թշնամին 5 անգամ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. «Ազատագրում»
Այս գիշեր Տավուշի մարզում իրավիճակը լարված է եղել։ Գիշերվա ընթացքում թշնամին 5 անգամ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ազատագրում» շարժումը:
«Պատասխան կրակով սադրանքները վայրկենապես կասեցվում էին։ Բոլոր դիրքերում հայտարարվել է համար մեկ պատրաստվածություն»: