Մակրոնը որոշել է կրկնօրինակել Զելենսկին. Daily Mail-ը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն սկսել է «ոճային խորհուրդներ» ընդունել Եվրոպայի ամենաքննարկվող քաղաքական գործիչից՝ իր ուկրաինացի գործընկերոջից, գրում է բրիտանական Daily Mail թերթը։
Ֆրանսիացի առաջնորդը միշտ հայտնվում է հանրությանը մաքուր սափրված և անթերի կոստյումով, սակայն նախորդ օրը հրապարակված լուսանկարները կոտրել են նախագահի սովորական կերպարը, գրում են կայքերը։
Վերջին լուսանկարներում Մակրոնը պատկերված է Ելիսեյան պալատի սեղանի մոտ նստած ջինսե տաբատով և հուդիով։