Մեր լեռների բարձունքներից փորձանքը ձնագնդիկով գլորվեց վար, դարձավ մեծ ողբերգություն ու մեզ տակով արեց... էդպես էլ չհասկացանք. Նազենի Հովհաննիսյան
Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»: Ֆեյսբուքի իր էջում գրել է Նազենի Հովհաննիսյանը և հավելել.
«Մեր լեռների բարձունքներից փորձանքը ձնագնդիկով գլորվեց վար, դարձավ մեծ ողբերգություն ու մեզ տակով արեց... էդպես էլ չհասկացանք:
Աստծո տված Երկրում՝ Աստծուն էդպես էլ չգտանք...
Քրիստոնյա հորջորջվող հայը իր մեծամտության ճահճում՝ խեղդվեց, ՀՊԱՐՏ-ությունը վերցնելով իրեն որպես «զենք»՝ վնասեց միայն իրեն, գայթակղվեց պարզունակ մի բանով, թե ԻՆՔՆ Է «ընտրել»,թե ինքն է ընտրել իր «ազատությունը» և ինքնիշխան է....
«ինքնիշխան» մոլորյալներ...(
Ներիր Տեր, ներիր նրանց, քանզի չեն ԳԻՏԱԿՑՈւՄ՝ ինչ են անում...
Բայց ախր գիտակցված դավաճանում են, դրշոմում են իրենց չգոյը՝ նահատակված որդիների Սուրբ արյամբ...
դաջում են մեր հոգիներում ու պատմության մեջ՝ մեր ոչնչացումը ...
...փառասիրությունը կերավ մարդուն: Ներսից: Ցեցի պես: Աննկատ:
Իրե՛նց համար աննկատ...
նրանց համար, որ հոգեգար են դարձել ցավից՝ անշուշտ նկատելի:
Լեռան կատարից գլորվող ու ահագնացող չափսերի հասնող ողբերգությունը նկատում են միայն ՎԵՐև նայողներն ու տեսնողները... ու սարսափում են հուժկու, տարերային ոչնչացումից:
Վերջնական:
Խլուրդներն ի՞նչ տեսնեն կամ հասկանան: Կույր են:
Թեև նույնիսկ խլուրդը իր ձագին պաշտպանելու համար կռիվ է տալիս:
Իսկ մարդը... Մայրը՞...
ՀԱ՞Յը...
ՆԵՐԻՐ նրանց... Տեր:
Ներկայումս ազգերի ու Հայրենիքների պատմություններն է՛լ շարունակական չեն:
Վերջակետերով են:
Իսկ մենք մեր «ռոմանտիկ» բազմակետերում մոլորվեցինք ու լռվեցինք՝ վախի ու սնապարծության փոսում:
Լեռան ստորոտում «ՀՊԱՐՏ» մի քարիկ՝ փշուր-փշուր դարձրեց ամբողջական, դարերով կանգնած Լեռն ու մանրացրեց, փոշիացրեց Լեռան միջից ծնված ժողովրդին, ջնջեց երկրի երեսից:
Լեռը դարձավ փոշի, փոշին՝ քամին տարավ... գոնե անձրև գար, մի ոտնահետք թողներ էդ պատմության վրա:
Տողատակը վաղուց էլ ընթեռնելի չի,
Իսկ տողավրան՝ խեղեդվել է՝ ծանր շիրմաքարերից:
Ներիր Տեր, որ էդպես էլ չսովորեցինք մարդավարի ապրել ու գիտակցված գոյել...
ու նույնիսկ աղոթել չսովորեցինք կարգին...
Դուրս արի Հոգի, Դուրս արի կապանքներիցդ ու Երկիրդ հետ բեր, Սիրտդ նորոգիր քեզ նմաններով՝ թեկուզ խոցոտված, բայց որոշիր ԱՊՐԵԼ, ոչ թե փոշիանալ...
Ես ու դու մեկ ենք... Իմ ու քո սխալ չկա վաղուց... Կամ ԿԱ՜ Երկիր,Կամ էլ չի՛ լինի ԷԼ ՈՉԻՆՉ...
«հանուն ոչնչի» ապրող մնա՞ց...
Արցախը Հայաստանի Սիրտն է. առանց Սրտի չկա կյանք:
Զարթի՜ր Հոգի...»