Սելենա Գոմեսն արդեն 4 տարի է, ինչ համացանցից չի օգտվում
Սելենա Գոմեսը, ով 2016 թվականին պարծենում էր հանրաճանաչ սոցիալական ցանցերից մեկի ամենամեծ թվով բաժանորդներով, չորս տարուց ավելի է, ինչ համացանցում չի եղել։
Այս մասին հայտնում է CNN-ը։
Գոմեսի խոսքով՝ ինտերնետից հրաժարվելը լիովին փոխել է իր կյանքը։ «Ես ավելի երջանիկ եմ, ավելի շատ եմ շփվում մարդկանց հետ։ Ես հասկանում եմ ինտերնետի հզորությունը, շատ առումներով այն փոխել է աշխարհը դեպի լավը: Բայց ինձ համար կարևոր նորություններ եմ ստանում մարդկանցից»,- ասում է Գոմեսը: