Հարձակման դեպքում ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ պաշտպանվի․Արմեն ԳրիգորյանՎահագն Խաչատուրյանը մասնակցել է Մահթումկուլի Ֆրագիի երկերի վերահրատարակության շնորհանդեսին (տեսանյութ) Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ռեժիսոր Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմի փակ դիտմանը Մ22 ԵԱ. հայ բռնցքամարտիկները հաղթանակով են ավարտել մրցումային առաջին օրը Պարեկներն ու բժիշկները փրկել են Հնդկաստանի քաղաքացու կյանքը, ապա վնասազերծվել են կասկածյալներից 3-ը Հայաստանում 15 տարեկանից բարձր բնակչության շուրջ 25,5%-ն ամեն օր օգտագործում է ծխախոտային արտադրատեսակներից որևիցե մեկը Մակրոնը կոչ է արել դադարեցնել Իսրայելին զենքի վաճառքըՌուս-ուկրաինական պատերազմը սկսվեց անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը չքննարկելու պատճառով. ՍիյարտոՊապիկյանին մնացել են Նիկոլի հռչակած կիլոմետրերն ու «խաղաղության խաչմերուկ» հռչակված թղթի կտորը. Գեղամ Մանուկյան ԵՄ-ն ձեռնարկություններին օգնում է զարգանալ Վրաստանում Նիկոլի պատճառով մենք չենք կարողանալու անգամ մեր իսկ տարածքում «սվետոֆոր» տեղադրել Նա անում է այն, ինչ ցանկանում է. Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը՝ Մբապեի մասին Սուրբ Վարվառայի մասունքը տարվել է Արայի լեռան ստորոտին գտնվող Ծաղկեվանք Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում Ծնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Մեսրոպ Սարիբեկյանի դուստրը Եվրոպայի Մ-17 առաջնություն. Հայաստանի հավաքականը զիջեց Սլովենիային Սպասվում է անձրև և ամպրոպ Նիդեռլանդների խորհրդարանը Հայաստանին և Արցախին առնչվող 2 բանաձև է ընդունել ԱԳՆ-ում անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի Նշանավանի դպրոցից հեռացրել են զոհվածների լուսանկարները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացումն ուղղված է ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը Երկրպագուների միասնական երթ Ազգերի լիգայի Հայաստան — Հյուսիսային Մակեդոնիա խաղից առաջ ՃՏՊ Գյումրի-Երևան ավտոճանապարհին. կա տուժած ԱԲ-ն արդյունավետ կիրառելով հնարավոր կլինի թռիչքային աճի ներուժ գեներացնել ՀՀ տնտեսության համար Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք Փաշինյանին զեկուցել են՝ սահմանապահ ծառայությունը «Զվարթնոց»-ում կատարվում է առանց լուրջ միջադեպերի Գրոզնիում պայթյունի հետևանքով երկու երեխա և երկու մեծահասակ է մահացել Հրազդան քաղաքում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Արտաշատում հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին Կազմակերպում են «Խաղաղության խաչմերուկի» պրեզենտացիա՝ փորձելով ապահովել տեղեկատվական «թիկունքը» Հոկտեմբերի 14-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԱնահիտ Մանասյանը Լոռու կայազորային հոսպիտալում քննարկել է զինծառայողների բուժման ընթացքըԻրաքի իսլամական դիմադրությունը ստանձնել է Իսրայելի հյուսիսում գտնվող թիրախի վրա հարձակման պատասխանատվությունըՉի՛ կարելի բանակցային գործընթացի պատմությունը իմանալ Ալիևից. ՇարմազանովԱլիևն ինչո՞ւ հուլիսյան քառօրյա մարտերի «տաք հետքով» պաշտոնանկ արեց հենց Մամեդյարով․ վերլուծաբան
ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ
ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ․ Ռուբեն ՌուբինյանԲայդենը զգուշացրել է Իրանին, որ ԱՄՆ-ը Թրամփի դեմ մահափորձը կհամարի որպես պատերազմ հայտարարելու ակտԺողովրդի թիկունքում, գաղտագողի ի՞նչ նոր խոստումներ են տվել, որ թշնամիները կրկին վստահություն են ձեռք բերել․ Արա ՊողոսյանՆիդերլանդների խորհրդարանը կոչ է արել ազատ արձակել հայ գերիներինՀՀ-ի կողմից վարվող արտաքին քաղաքական օրակարգը բացարձակապես կապ չունի ազգային շահերի հետ․ Լիլիթ ԳալստյանՍտեփանավանի նախկին քաղաքապետը, կինն ու զավակները հրավիրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. ՀետքԽաղաղությանն այլընտրանք չկա․ Վահագն ԽաչատուրյանՓաշինյանն ուժայիններով լեցուն դահլիճում հնչեցրել է հերթական սուտը․ Արշակ ՍարգսյանԹուրքիան կսատարի «Խաղաղության խաչմերուկ»-ին, եթե լինի մերձեցում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև. թուրք պրոֆեսորՍիրիայում ամերիկյան բազան ենթարկվել է հարձակմանԶաքիր Հասանովը հրավիրել է ադրբեջանական բանակի ղեկավարությանը՝ օպերատիվ իրավիճակը վերլուծելու համար«Խաղաղության խաչմերուկ» նախագծից ՌԴ-ն կարող է մտահոգություն ունենալ․ Փաշինյան«Որոշել ենք Ղարաբաղի հայերի համար ևս 30 մլն եվրո ավելացնել Հայաստանի կառավարության բյուջեում». ՀՀ-ում ԵՄ դեսպանԵթե բանակի դերն անվտանգության հարցում առաջինը կամ երկրորդն է, ապա նշանակում է անվտանգության համակարգ ընդհանրապես գոյություն չունի․ Փաշինյան
Ժամանց

«Մանկական Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Երևանում

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ուրախ են տեղեկացնել, որ Մալենայի փայլուն հաղթանակից հետո «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս մասին հայտնում է Առաջին լրատվականը:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշում է. «Մեզ համար մեծ պատիվ է «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը հյուրընկալել աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկում՝ Երևանում: Հանրային հեռուստաընկերությունը և Եվրոպական հեռարձակողների միությունն անելու են առավելագույնը, որ հոբելյանական՝ 20-րդ «Մանկական Եվրատեսիլն» իր կոնցեպտով և շոուով հիշարժան լինի թե՛ մրցույթի մասնակիցների, թե՛ բազմամիլիոնանոց հեռուստալսարանի համար: Մենք ջանք չենք խնայելու, որ տարեվերջին երաժշտական հրաշքն իրականություն դարձնենք Երևանում»:

«Մանկական Եվրատեսիլը» Երևանը հյուրընկալում է արդեն երկրորդ անգամ՝ 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգի հաղթանակից հետո: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկրներից մեկն է՝ 14 անգամ մասնակցել է և միշտ լավագույն տասնյակում տեղ է զբաղեցրել:

«Մանկական Եվրատեսիլի» գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալը նկատում է. «Հայաստանին հաղթանակ բերած տարբերվող ու ժամանակակից «Քամի-քամի» երգը նոր նշաձող է սահմանել մեր մրցույթում, և մենք կասկած չունենք, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը գերազանց շոու կկազմակերպի հոբելյանական այս տարում: Մենք ոգևորութամբ սպասում ենք Հանրային հեռուստաընկերության հետ ինտենսիվ աշխատանքին: Անհամբեր ենք տեսնելու, թե ինչպես են Երևանի մեր գործընկերները գործի դնելու այն բացառիկ ոգևորությունն ու ավյունը, որ ունեն «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հանդեպ»։

Միջոցառման մասին այլ մանրամասները կհրապարակվեն առաջիկա ամիսներին։