Մահացել է ռեժիսոր Լեոնիդ Խեյֆեցը
«ՏԱՍՍ»-ը հայտնում է, որ կյանքի 88-րդ տարում մահացել է ռուս թատերական գործիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լեոնիդ Խեյֆեցը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Թատերական արվեստի ռուսական ինստիտուտի ռեկտոր Գրիգորի Զասլավսկին պատմել է՝ ինստիտուտի պրոֆեսոր Խեյֆեցը նախորդ շաբաթ է դուրս գրվել հիվանդանոցից եւ «լավ, առույգ տրամադրություն ուներ»։ Սակայն ապրիլի 18-ին Զասլավսկիին է զանգահարել ռեժիսորի կինն ու հայտնել նրա մահվան մասին։
Խեյֆեցը ծնվել է 1934թ․-ի մայիսի 4-ին՝ Մինսկում։ 1963թ․-ին ավարտել է Թատերական արվեստի ռուսական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1963-1970թթ․ աշխատել է Խորհրդային բանակի կենտրոնական թատրոնում, սակայն հեռացել է այնտեղից «Երկու ընկեր» ներկայացման փակումից հետո։ 1988թ․-ից Վլադիմիր Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի ռեժիսորն է եղել։