«Արարատ-Արմենիա»-ն նոր դարպասապահ ունի
Ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովը Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Վսևոլոդն իր ֆուտբոլային կարիերայի հանդես է եկել «Կրասնոդար»-ի ակադեմիայում ու «Կրասնոդար-2»-ում, ինչպես նաև Արմավիրի «Տորպեդո»-ում, «Արմավիր»-ում, Իժևսկի «Զենիթ»-ում:
Երմակովը մեծ փորձ ունի Հայաստանի Պրեմիեր լիգայում: Նա խաղացել է Գյումրիի «Շիրակ»-ի ու Երևանի «Արարատ»ի կազմում:
Վսևոլոդ Երմակովը Հայաստանի կրկնակի գավաթակիր է: Նա գավաթակիր է դարձել թե՛ «Շիրակ»-ի, թե՛ «Արարատ»-ի կազմում: