«Չելսին» ցանկանում է 40-45 միլիոն եվրո վճարել և տալ Տիմո Վերներին՝ Մատիաս Դե Լիխտի համար
Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Մատիս դե Լիխտը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում։
Ըստ լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի՝ «Չելսին» պատրաստվում է 40-45 միլիոն եվրո առաջարկել հոլանդացու համար ու հարձակվող Տիմո Վերներին։
Ենթադրվում է, որ թուրինցիներն իրենց համար ավելի բարենպաստ պայմանների հույս ունեն։ Բացի այդ, Վերների աշխատավարձը՝ տարեկան մոտ 10-11 միլիոն եվրո է։
Միաժամանակ գերմանացին դեմ չէր լինի տրանսֆերին, իսկ իտալացիներին դուր են գալիս հարձակվողի խաղային որակները։
Դե Լիխտը նույնպես կցանկանար խաղալ «Չելսիում»։