Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Ինտեր»
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Ինտեր»: Ակումբի պաշտոնական կայքը հաստատել է տեղափոխությունը:
Մխիթարյանն ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։
Հենրիխ Մխիթարյանն այսօր հրաժեշտի նամակ էր գրել՝ նշելով. ««Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում»: