Հենրիկ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Ինտեր»-ում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել նոր ակումբի կազմում:
Միլան «Ինտեր»-ն արդեն իսկ սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին և առաջին թիմային ընդհանուր մարզումն է անցկացրել: «Ինտեր»-ում իր առաջին մարզումն է անցկացրել նաև Հայաստանի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
«Ինտեր»-ը պաշտոնապես ներկայացրել էր հայ կիսապաշտպանին հուլիսի 2-ին: