Պուգաչովան ավարտել է իր կարիերան․ Ալեքսանդր Զացեպին
Կոմպոզիտոր Ալեքսանդր Զացեպինը «Собеседник»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը լքած երգչուհի Ալլա Պուգաչովան ապագայում կվերադառնա երկիր։ Միաժամանակ նա հայտարարել է, որ արտիստն արդեն ավարտել է երաժշտական կարիերան։
«Այո՛, շատերը հեռացան, քանի որ վախենում էին, որ ելույթներ չեն ունենա։ Ցավոք, Ալլան ավարտեց իր կարիերան, իսկ ես ինքս ավարտում եմ, բայց կարծում եմ, որ նա կվերադառնա»,- ասել է երաժիշտը և խոստովանել, որ ինքն անձամբ ցանկություն չի ունեցել չվերադառնալ հայրենի երկիր։