Հյուսիսային Մակեդոնիան Ուկրաինային է հանձնել T-72 տանկեր
Հյուսիսային Մակեդոնիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է Ուկրաինա T-72 տանկերի տեղափոխման մասին տեղեկությունը, հաղորդում է սերբական RTS հեռուստառադիոալիքը։
«Մակեդոնիայի տանկերի շարասյունը հինգշաբթի շարժվեց դեպի Ուկրաինա»,- մեջբերում է RTS-ը Մակեդոնիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունից մի հատված։
Մակեդոնիայի պաշտպանության նախարարությունը չի հայտնել Ուկրաինա տեղափոխված տանկերի քանակի մասին, սակայն հայտնի է, որ Հյուսիսային Մակեդոնիայի բանակի զինանոցում կա այս տիպի 31 տանկ։