Ալիևի և ԱՄՆ պետքարտուղարի օգնականները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները:
Հիքմեթ Հաջիևը ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի, սահմանների սահմանազատման և տրանսպորտի հարցեր։ Այս մասին Հաջիևը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում: