«Մի փնտրեք մի բան, որ չկա, կամ ձեր ուզած չափին չի»․ Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի հետ որևէ խնդիր չունի (տեսանյութ)
Սերժ Սարգսյանի հետ խնդիր չունեմ, բայց ամեն օր չենք շփվում. Քոչարյան
Դուք իսկապեա մտածում եք, որ երկու տարբեր թիմերի միջև կարող են տարաձայնություններ չլինե՞լ։ Դա անհնար է, բայց միասնականություն կարող է լինել։ Այսպես արձագանքեց լրագրողի հարցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երբ նրանից հետաքրքրվեցին, թե հնարավոր չէ՞ արդյոք միանալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և ինչու են երկու նախագահների թիմակիցներն անընդհատ «ռմբակոծությունների» մեջ։
Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի հետ որևէ խնդիր չունի։
«Մի փնտրեք մի բան, որ չկա, կամ ձեր ուզած չափին չի»,- ասաց նա։