«Անչափահասները չեն լինի հայտարարագիր ներկայացնող․ քաղաքացիների եկամուտները կհայտարարագրեն 2023 թվականից»․ Ֆինանսների փոխնախարար (տեսանյութ)
Ազգային ժողովում քննարկվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։ Այդ նպատակով ԱԺ են հրավիրվել փորձագետներ և շահագրգիռ կազմակերությունների ներկայացուցիչներ, ովքեր իրենց հարցերն ուղղեցին նախագիծը ներկայացնող ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին։
Նախագիծն արդեն ԱԺ-ում է և նախատեսվում է այն ընդունել մինչև տարվա վերջ։ Այս տրամաբանության մեջ, արդեն 2023 թվականից փուլային տարբերակով կհայտարարագրվեն քաղաքացիների եկամուտները։
«Անչափահասները չեն լինի հայտարարագիր ներկայացնող»,- ասաց Արման Պողոսյանը։
Փոխնախարարը մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունենալու այդ գործընթացը։
Մանրամասները՝ տեսանյութում