Էլվիս Փրեսլիի միակ դուստրը հանկարծամահ է եղել
Էլվիս Փրեսլիի միակ դուստրը՝ երգչուհի Լիզա Մարին, մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում 54 տարեկանում՝ սրտի կանգի պատճառով հոսպիտալացվելուց հետո։
Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով նրա մորը՝ դերասանուհի Պրիսցիլա Փրեսլիին։
Ինչպես հայտնում է TMZ կայքը, հունվարի 13-ի գիշերը Լիզա Մարին հոսպիտալացվել է սրտի կանգից հետո։ Նա գտնվում էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, կոմայի մեջ։