Սա խաղաղ բողոքի ակցիա է. Լաչինի ճանապարհը շրջափակված չէ. Բայրամով
Հայաստանը փորձում է կարծիք ստեղծել, թե Լաչինի ճանապարհն իբր շրջափակված է, ինչի կապակցությամբ որոշ երկրներ հայտարարություններ են անում դրա բացման մասին, լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ իբր բնապահպանական ակցիայի մասնակիցներն առաջին իսկ օրվանից հայտարարել են, որ Լաչինի ճանապարհին բողոքի ակցիաները նպատակ չունեն որևէ հումանիտար աղետ ստեղծել հասարակ բնակիչների համար, և դա իբր ապացուցվում է։
«Այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է և հետևողական՝ սա խաղաղ բողոքի ակցիա է»,- ասել է արտգործնախարարը։