Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության ծավալը հասել է 26,7 միլիարդ դոլարի
Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2,5 միլիարդ դոլարի անվտանգության նոր օգնության մասին: ԱՊԱ-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, ով ելույթ է ունեցել Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազայում Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի 8-րդ հանդիպմանը։
Նա նշել է, որ այս օգնությունը Ուկրաինային հատկացված անվտանգության ամենամեծ օգնություններից մեկն է։
Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Կիևին ԱՄՆ ռազմական օգնության ծավալը հասել է 26,7 միլիարդ դոլարի։
Նախարարը նշել է, որ ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է գործիքներ, որոնք կօգնեն Ուկրաինային պաշտպանել իր քաղաքները օդային հարձակումներից, ինչպիսիք են «NASAMS» զինամթերքը, «Avenger» MM համակարգերը։ Նա հավելել է, որ փաթեթը ներառում է զրահատեխնիկա ու մարտական մեքենաներ, որոնք Ուկրաինան այս պահին հրատապ կարիք ունի։
«Այսպիսով, մենք մատակարարում ենք լրացուցիչ 59 «Bradley», 90 «Strikers», 53 «MRAP» և 350 զրահապատ «Hummers», ինչպես նաև հազարավոր լրացուցիչ հրետանային արկեր»,-ասել է Օսթինը: