Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Ռուբեն Մելիքյան
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը և քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանը, որ 2 տարի 4 ամիս և մի քանի օր գտնվում է անազատության մեջ, դեռ 2021-ի դեկտեմբերից է անազատության մեջ, շարունակելու է մնալ կալանավորված»,-ասաց Մելիքյանը: