Սրանք վախերի ու սարսափի մեջ են, երեք տեղ ճանապարհ են փակել, որ մարդիկ չգան, միանան քայլերթին. Գառնիկ Դանիելյան
Այս իշխանությունը պատերազմ է բերել մեզ, հայրենազրկում, զոհեր։ Կիրանցից Երևան քայլերթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նրա դիտարկմամբ, ամբողջ պատասխանատվությունն իշխանության ուսերին է։
«Նրանք ոչ մեկին իրավունք չունեն մեղադրել։ Հայկական Կիրանցը բաժանվում է երկու մասի, որտեղ մի քանի օրից կկանգնի ադրբեջանցի զինվորը։ Ո՞վ է դրա պատասխանատուն։ Իշխանությունները»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։
Նա նկատում է՝ ժողովուրդն արթնանում է, ոչ մեկ այլևս իշխանությանը չի լսում։
«Իրենք վախերից երեք տեղ ճանապարհ են փակել, որ մարդիկ չգան, միանան քայլերթին։ Ժողովուրդը գալիս է տարբեր տեղերից ու ասում, որ ճանապարհ են փակել։ Սրանք վախերի ու սարսափի մեջ են»,- ասաց պատգամավորը։