«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ-2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությունը։ «Փիրուզագույն գորգի» միջոցառմամբ ամեն տարի մեկնարկում է Եվրատեսիլ երգի մրցույթի կենդանի շոուների շաբաթը:
«Լադանիվա» խումբը ևս մասնակցել է «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Այս տարի ևս «Փիրուզագույն գորգը» ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է Եվրատեսիլ երգի մրցույթի YouTube-ի ալիքով, ինչպես նաև TikTok-ի եվրատեսիլյան հարթակով։