ԱՄՆ-ը կարող է զորքեր ուղարկել Ուկրաինա. ԱՄՆ կոնգրեսական
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդ Հեքիմ Ջեֆրիսը չի բացառել, որ Ուկրաինայի զինված ուժերը պարտվելու դեպքում ԱՄՆ-ը ստիպված կլինի զորքեր մտցնել Ուկրաինա։
Այս կարծիքը նա կիսել է CBS-ին տված հարցազրույցում։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ Ուկրաինան տապալվի, քանի որ եթե դա տեղի ունենա, մեծ հավանականություն կա, որ Ամերիկան ստիպված կլինի ներգրավվել հակամարտության մեջ՝ ոչ միայն մեր փողերով, այլ նաև մեր զորքերով»,- ասել է նա։
Ջեֆրիսը նաև պնդում էր, որ Հանրապետական կուսակցությունում մեծ թափ է հավաքում ռուսամետ խմբակցությունը, որին նա մեղադրում է Կիևի ռազմական կարիքների համար լրացուցիչ ֆինանսավորման շուրջ համաձայնության ձգձգման մեջ: Նրա կարծիքով՝ այս խմբակցությունը չի ցանկանում աջակցել Ուկրաինային և կարծում է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի թշնամին չէ։