Հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակում դրական դինամիկա կա. ԱՆ
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երկու զինծառայողի մոտ դրական դինամիկա կա։ Panorama.am-ը տեղեկացել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանից։
«Այս պահի դրությամբ դեռևս բուժումը շարունակում են Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, եթե այս դրական դինամիկան շարունակվի, հնավոր է տեղափոխվեն հիվանդասենյակ»,- ասաց նա։