Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան
Հունվարի 23-ին Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան, ասվում է ԱՀ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
Այս մասին տեղեկանում ենք Haqqin.az-ից։
«Այս քայլը կարելի է համարել կարևոր առաջընթաց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարուցված միջազգային դատական հայցերում՝ համաձայն ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի», - ասվում է զեկույցում։